22/11/2017 10:31
Արցախում սահմանային իրավիճակը հանգիստ է. Լևոն Մնացականյան
Արցախա-ադրբեջանական շփման գծում վերջին շրջանում իրավիճակը հանգիստ է, լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը:
«Վերջին մեկ շաբաթվա վերլուծականը ցույց է տալիս, որ դեռևս մոտ ապագայում այդպես էլ շարունակվելու է», - ասաց Լևոն Մնացականյանը:
Նա ընդգծեց` եթե հրադադարի խախտումներ լինում են, ապա միայն՝ հրաձգային զինատեսակներից:
«Այլ տրամաչափի զենքերից կրակոցներ չկան», - ամփոփեց ՊԲ հրամանատարը: