22/11/2017 11:07
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,57 տոկոսով՝ հասնելով 57,72 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարի ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,69 տոկոսով՝ հասնելով 63.00 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: