22/11/2017 16:36
Ռայան Բոաթրայթը չի հեռացվել բասկետբոլի ազգային հավաքականից, նա թիմի հետ ժամանել է Ալբանիա
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն առավոտյան ժամանել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա, որտեղ վաղը կհյուրընկալվի այդ երկրի ընտրանուն։
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հաղորդմամբ, ազգային թիմի ճամբարում մրցավայր է մեկնել նաև Ռայան Բոաթրայթը: Երեկ ֆեդերացիան հայտարարել էր, որ Բոաթրայթին հեռացրել են թիմից: Սակայն որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ հավաքականի կազմում Աբլանիա մեկնել են՝ Ամիրան Ամիրխանովը, Լուկաս Ֆիշերը, Անդրանիկ Չրաբաշը, Ռայան Բոաթրայթը, Ալլան Հեսսը, Անդրեյ Կոնստանտինովը, Արարատ Քոչինյանը, Ալբերտ Թադևոսյանը, Էդգար Բաբայանը, Գեորգի Պոդկոլզինը, Կոնստանտին Միրզոյանցը:
Ֆեդերացիայի փոխանցմամբ, Արագադ Աբրամյանն այս օրերին կլինի հավաքականի հետ, սակայն չի մասնակցի հանդիպմանը փաստաթղթերի պատճառով:
Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի մեկնարկային՝ Ալբանիա- Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին, Երևանի ժամանակով 20:30-ին: