23/11/2017 09:36
ԱԺ-ում որոշել են ազատվել հին աշխատակիցներից՝ «բալաստից». «Հրապարակ»
«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարն ու նախագահը որոշել են ատեստացիա անցկացնել աշխատակազմում և ազատվել հին «բալաստից»։ Երեկ ատեստացիայի մասին որոշումը հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում։
«Ըստ այդմ՝ 3 տարի պետական ծառայություն իրականացրած ԱԺ ծառայողները պետք է ատեստավորում անցնեն։ Արդյունքում ԱԺ ուռճացված աշխատակազմը կկրճատվի, և տարբեր եղանակներով ԱԺ խցկված ու ոչինչ չանող զանգվածը դուրս կմնա», - գրել է թերթը։