23/11/2017 10:29
Զարուհի Փոստանջյանը մեկնել է ԱՄՆ՝ հիմնական բնակության նպատակով. «Փաստ»
Մայրաքաղաքում տեղեկություններ են տարածվել, թե «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը հիմնական բնակության է մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Փաստի» թղթակիցը նոյեմբերի 21–ի գիշերը Զարուհուն հանդիպել է «Զվարթնոց» օդանավակայանում՝ Երևան–Դոհա–Լոս Անջելես չվերթի ինքնաթիռ նստելուց առաջ:
Թերթը պարզել է, որ նա մեկնել է ԱՄՆ՝ նոյեմբերի 26–ին կայանալիք միտինգին մասնակցելու: Խոսքը Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի քաղաքապետարանի և Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության դիմաց տեղի ունենալիք բողոքի հանրահավաքի և համահայկական ընդվզմանն ընդառաջ երթ–ցույցի մասին է: