23/11/2017 15:34
Ադրբեջանցի սպան կոտորել է դիրքի ողջ անձնակազմին և դիմել փախուստի
Մի քանի օր առաջ ադրբեջանական բանակի Նախիջևանի ստորաբաժանումներից մեկում տեղի է ունեցել մասսայական սպանություն:
Times.am-ի տեղեկություններով, ադրբեջանական բանակի սպաներից մեկը կոտորել է դիրքի ողջ անձնակազմին և դիմել փախուստի:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից դեպքի առնչությամբ դեռևս որևէ արձագանք չի եղել:
Ի դեպ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ:
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` վերոնշյալ զինծառայողը հանդիսանում է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի: