23/11/2017 16:42
Մեծ Բրիտանիան դուրս է մղվել հզոր տնտեսություն ունեցող երկրների հնգյակից
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Հեմոնդը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան այլևս չի մտնում 2017 թվականի հզոր տնտեսություն ունեցող երկրների հնգյակ, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով CNN-ին:
Հստակեցվում է, որ ԱՄՀ տվյալով` Մեծ Բրիտանիային գերազանցել է Ֆրանսիան, որի ՀՆԱ ծավալը համազոր է 2,575 տրիլիոն դոլարի, այն դեպքում, երբ Մեծ Բրիտանիայի ՀՆԱ ծավալը 2,565 տրիլիոն դոլար է:
Հեմոնդը նաև ընդգծել է, որ գալիք տարում Ֆրանսիայի տնտեսական դիրքորոշումը կարող է միայն ամրապնդվել:
ԱՄՀ-ի վիճակագրությամբ՝ աշխարհի հզոր տնտեսությամբ երկրների հնգյակում են ԱՄՆ, Չինաստանը, Ճապոնիան, Գերմանիան և Ֆրանսիան: