23/11/2017 11:17
Վենեսուելայում գնաճը, որոշ գնահատականներով, գերազանցել է 4000 տոկոսը
Վենեսուելան արագ տեմպերով մոտենում է հումանիտար ճգնաժամի՝ երկրի իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության ֆոնին, որը նպաստում է ազգային արժույթի՝ բոլիվարի արժեզրկմանն ու գների բարձրացմանը, փոխանցում է «Интерфакс»-ը:
Ամբողջ երկրով մեկ սննդամթերքի և այլ ապրանքների պակասություն է զգացվում, հայտնում է CNN Money-ը:
Այս տարվա սկզբից ի վեր բոլիվարը կորցրել է արժեքի 96 տոկոսը: Նախօրեին մեկ դոլարի փոխարժեքը կազմել է 84 000 բոլիվար, մինչդեռ նոյեմբերի սկզբին այն կազմում էր 41 000 բոլիվար, իսկ տարեսկզբին՝ 3100:
Միևնույն ժամանակ գնաճը հարավամերիկյան երկրում այս տարի հասել է 4115 տոկոսի, ինչպես նշում է Ջոն Հոփքինսի անվան համալսարանի պրոֆեսոր Սթիվ Հանկեն: