23/11/2017 18:27
ՈւԵՖԱ-ի նախագահը դեմ է ԱԱ- 2018-ի ժամանակ տեսակրկնությունների համակարգի կիրառմանը
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը դեմ է Ռուսաստանում կայանալիք աշխարհի 2018 թվականի առաջնության ժամանակ մրցավարների օգնության համար տեսակրկնությունների համակարգի կիրառմանը, փոխանցում է Life.ru-ն:
«Չափազանց շուտ է տեսակրկնությունների համակարգը կիրառել աշխարհի առաջնությունում: Գիտեմ, որ վաղ թե ուշ այն կկիրառվի, բայց այս առումով մի փոքր պահպանողական եմ: Մրցավարը ամեն դեպքում պետք մնա մրցավար: Դա նույնն է, եթե խաղը սպասարկի ռոբոտը», - Չեֆերինինի խոսքը մեջբերում է La Repubblica-ն: