23/11/2017 11:39
Սուլեյման Քերիմովին մի քանի տասնյակ միլիոն եվրոյի լվացման համար են կասկածում
Ֆրանսիայում հարկային մեքենայությունների գործով ձերբակալված ռուսաստանցի միլիարդատեր, Դաղստանից ՌԴ դաշնային խորհրդի անդամ Սուլեյման Քերիմովին մի քանի տասնյակ միլիոն եվրոյի լվացման համար են կասկածում: Այս մասին գրում է Le Figaro-ն, փոխանցում է РБК-ն:
Թերթը գրում է, որ «Լազուրե ափում մի քանի վիլա ունեցող ռուսաստանցի օլիգարխը» հանցավոր խմբի օգնությամբ փողերի լվացման մեջ է կասկածվում:
Հետաքննությամբ զբաղվող դատավորը կասկածում է, որ Քերիմովը միջնորդների և ընկերությունների համակարգ է ստեղծել Լազուրե ափում մի քանի օբյեկտներ ձեռք բերելու համար, այդ թվում նաև ռուսական օլիգարխիային հայտնի Անտիբ հրվանդանում:
Անշարժ գույքը գնվել է շատ ցածր գնով և հարկերից խուսափելու համար չի արտացոլել իրական արժեքը: Միևնույն ժամանակ, Քերիմովի անունը ստեղծած համակարգում չի նշվում: