24/11/2017 10:16
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ին հավաքվել է 12,505,456 դոլար
Երեկ անցկացված «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ին, որի թեման «Բերքառատ Արցախն» է, Հեռուստամարաթոն 2017-ի ընթացքում հավաքվել է 12, 505, 456 դոլար, տեղեկացնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Հեռուստամարաթոնից ստացված գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի իրականցման համար, որոնցից առաջինը Արցախի տարածքում խորքային հորերի հորատման ու նոր ոռոգման ցանցի կառուցման համար, երկրորդ՝ Արցախում արևային էներգետիկ կայաններ տեղադրելու համար:
2016 թվականին անցկացված հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 15, 428, 777 ԱՄՆ դոլար, որն ուղղվել է Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, Արցախի բազմազավակ ընտանքիների համար առանձնատների կառուցմանը և խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին:
Գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ընդհանուր 350 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ: Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց և մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն և բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր: