24/11/2017 11:28
Նավթի համաշխարհային գները տատանվում են
Լոնդոնյան և Նյույորքյան բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները տատանվում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթև WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները աճել են 0.74 տոկոսով և կազմում են մեկ բարելի դիմաց 58.45 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի հունվարի ֆյուչերսները նվազել են 0.25 տոկոսով և հասել 63.39 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: