24/11/2017 14:14
Կուրտուան ցանկանում է «Չելսիում» վաստակել նույնքան, որքան Դե Խեան՝ «ՄՅՈՒ-ում»
Դարպասապահ Տիբո Կուրտուան պատրաստ է երկարաձգել «Չելսիի» հետ պայմանագիրը միայն աշխատավարձի բարձրացման դեպքում, հայտնում է Sports.ru-ն:
Այժմ Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը, ում պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը, անգլիական ակումբում շաբաթական վաստակում է 110 հազար եվրո:
Սակայն Կուրտուան ցանկանում է վաստակել 230 հազար եվրո, ինչպես դարպասապահ Դավիդ Դե Խեան՝ «Մանչեսթեր Յունայթեդում»: