24/11/2017 22:09
Ռուբեն Հայրապետյանն այցելել է Վանաձոր հանձնարարականներ տալու
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այցելել է Լոռու մարզ. ՀՖՖ նախագահը եղել է Վանաձորում:
«ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այցելել էր Վանաձոր՝ քաղաքային մարզադաշտի նախագծերի հստակեցման և հողային աշխատանքների մեկնարկման հանձնարարականներ տալու համար»,-Facebook-յան իր էջում գրել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Նշենք, որ մարզադաշտի կառուցումը կսկսվի 2018 թվականի գարնանը: