24/11/2017 10:40
Ռոբինիոն 9 տարվա ազատազրկման է դատապարտվել խմբակային բռնաբարության համար
Բրազիլայի հավաքականի և «Միլանի» նախկին հարձակվող Ռոբինիոն Միլան քաղաքում 9 տարվա ազատազրկման է դատապարտվել խմբակային բռնաբարության համար, հայտնում է Championat.com-ը՝ հղում անելով ANSA-ին:
Միջադեպը տեղի է ունեցել 2013 թվականի հունվարի 22-ին: Նոյեմբերի 23-ին միլանյան դատարանը 33-ամյա ֆուտբոլիստին և ևս 5 մարդու մեղավոր է ճանաչել՝ 22 ամյա ալբանացի աղջկա բռնաբարության համար:
Ռոբինիոն նախորդ տարվանից հանդես էր գալիս բրաիլական «Աթլետիկո Մինեյրոյի» կազմում: