24/11/2017 14:59
ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լևոն Արոնյանը պահպանում է միանձնյա առաջատարի դիրքը
Պալմա դե Մալյորկայում ավարտին է մոտենումՖԻԴԵ-ի «Գրան Պրի» խաղարկության եզրափակիչ փուլը: Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Լևոն Արոնյանը վաստակել է 4.5 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: 8 շախմատիստ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Դին Լիժենը, Պյոտր Սվիդլերը, Պենտալա Հարիկրիշնան, Դմիտրի Յակովենկոն, Եվգենի Տոմաշևսկին և Ռիչարդ Ռապորտը վաստակել են 4-ական միավոր և կիսում են 2-9-րդ հորիզոնականները:
Այսօր կայանալիք 8-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Եվգենի Տոմաշևսկին: