Անսպասելի բացահայտում: Ո՞վ է իրականում Ստեփան Ջիգարխանյանը. մանրամասնում է Արմեն Ջիգարխանյանի վաղեմի ընկերը

25/11/2017 15:04

Անսպասելի բացահայտում: Ո՞վ է իրականում Ստեփան Ջիգարխանյանը. մանրամասնում է Արմեն Ջիգարխանյանի վաղեմի ընկերը


Շուրջ երկու ամիս է՝ հանրության ուշադրության կիզակետում 82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա 38-ամյա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի սկանդալային ամուսնալուծությունն է: Այս պատմության մեջ առանձին մի թելով շրջանառվում են նաև հայազգի արտիստի հայ ընկերների անունները:

Aysor.am-ը զրուցել է Արմեն Ջիգարխանյանի՝գրեթե 60 տարվա լավագույն ընկերոջ՝ Մոսկվայում բնակվող կինոռեժիսոր, կինոգետ Լևոն Գրիգորյանի հետ, ով նաև հայ արտիստի մասին պատմող առաջին գրքի հեղինակն է:

- Պարոն Գրիգորյան, գիտեմ, որ բավական մտերիմ հարաբերությունների մեջ եք Արմեն Ջիգարխանյանի հետ, նրա վաղեմի ընկերներից եք: Վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում նրան տեսե՞լ եք:

- Ճիշտ եք, ժամանակին շատ մտերիմ ընկերներ ենք եղել, հազար անգամ իրենց տանը գիշերել եմ: Երբ իր մասին գիրք պետք է գրվեր, ասաց, դա միայն Լևոնը պիտի գրի, որովհետև իմ մասին ամեն ինչ գիտի: Բայց վերջին 2-3 տարին շատ քիչ ենք շփվում, կարելի է ասել՝ ոչ մի կապ չունեմ իր հետ:

- Կես դարից ավելի ընկերություն եք արել, ի՞նչը պատճառ դարձավ հարաբերությունների խզման:

- Առանց որևէ դեպքի, պատճառի, կռվի մեր հարաբերություններն ընդհատվեցին: Վերջին երեք տարիների ընթացքում տարին մեկ անգամ ենք երևի հանդիպում, այն էլ, եթե որևէ ընդհանուր միջոցառում է լինում… Չգիտեմ, երևի հա՛մ ինքն է փոխվել, հա՛մ ես եմ, գուցե, սառել:

- Ոմանք ասում են, որ Վիտալինան ամուսնուն հեռու է պահել իր հայ ընկերներից, միջավայրից: Հնարավո՞ր է, որ ձեր հարաբերություններն էլ հենց նրա ջանքերի շնորհիվ են սառել:

- Որոշ չափով, այո, նման բան կա… Կարծում եմ՝ հին ընկերներից միակը չեմ, ումից հեռացել է: Բայց գիտեք, Արմենը հիմա հայ ընկերներ ունի, որոնց ես չեմ ճանաչում: Մենք այդքան մտերիմ ենք եղել 60, 70, 80, 90-ական թվականներին, բայց ես այս ընկերների մասին առաջին անգամ եմ լսում, եթե փողոցում հանդիպենք, չեմ էլ իմանա, որ Արմենի ընկերն է…Վերջին տարիներին իմ ու իր մեջ «ջիգյարով» խոսակցություն չէր լինում: Այն հաճույքը, որը ժամանակին ստանում էի նրան լսելուց, էլ չկար, իսկ ինքն իսկական հայտնություն էր, կյանքում էլ Սոկրատես էր՝ իմաստուն…

- Ընտանիքներով և՞ս մտերիմ էիք: Ի դեպ, ներկայիս կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկի մասին ի՞նչ կարծիքի եք, հոգատա՞ր կին էր:

- Այո, շատ լավ ճանաչում եմ իր նախկին երկու կանանց: Առաջին կինը՝ Ալլա Վաննովսկայան, ով Ռուսական դրամատիկական թատրոնի լավագույն դերասանուհիններից էր, աղջկա ծնվելուց հետո հոգեկան խնդիրներ էր ձեռք բերել, կարող էր տնային կեղտոտ խալաթով դուրս գալ փողոց: Հոգեբուժարան տեղափոխեցին, հետո մահացավ: Նա և Արմենը դուստր ունեին՝ Լենան, ով 87 թվականին՝ 23-24 տարեկան հասակում, իր սիրած տղայի հետ ավտոտնակում մեքենայի մեջ խեղդվել էր, քանի որ մեքենայի շարժիչը միացված էր եղել:

Արմենի երկրորդ կինը Տատյանա Վլասովան է: Նրան շատ լավ գիտեմ, հիմա էլ ԱՄՆ-ում է բնակվում… Արմենի մայրիկին էի շատ լավ ճանաչում, ով միշտ պատմում էր իր վիշտն՝ Արմենի ողբերգական ճակատագրի մասին… Ինչ վերաբերում է Վիտալինային, շփվել եմ, բայց հազվադեպ: Արդեն Արմենի հետ հանդիպման, նրա տուն գնալ-գալու ժամերը պետք է համաձայնեցնեինք Վիտալինայի միջոցով:

- Ձեզ համար սպասելի՞ էր Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկի հարաբերությունների նման ընթացքը:

- Վերջին տարիներին Արմենի հետ շարունակում էր շփվել մեր ընդհանուր ընկերներից կինոռեժիսոր, սցենարիստ Ներսես Հովհաննիսյանը, ով նախորդ տարի հեռացավ կյանքից: Ներսեսն ինձ ասում էր՝ Արմենը փոխվել է, իր հետ շատ դժվար է հիմա: Իսկ Վիտալինան շատ հոգատար, ուշադիր աղջիկ է, նման մեկը պետք է նրան… Բայց թե ինչ եղավ հիմա, չգիտեմ, ամեն դեպքում, առանց կրակի ծուխ չի լինում: Եթե Արմենի պես խելոք մարդը զայրացել է ու չի ներում, նման մեղադրանքներ է հնչեցնում, նշանակում է՝ հիմքեր կան:

- Օրեր առաջ Արմեն Ջիգարխանյանի որդեգիր տղան՝ Ստեփան Ջիգարխանյանը, ով ապրում է Լաս Վեգասում, НТВ հեռուստաալիքին հարցազրույց է տվել: Ծանո՞թ եք Ստեփանին, ի՞նչ հարաբերությունների մեջ էին հայր ու որդի:

- Իրականում, Ստեփանի կենսաբանական հայրը Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանն է, ով, ցավոք, վերջերս հեռացավ մեզանից:

Ստեփանի մայրը՝ Արմենի երկրորդ կինը՝ Տատյանա Վլասովան, ով, ինչպես ասացի, հիմա ապրում ու աշխատում է ԱՄՆ-ում, Սաշա Գրիգորյանի կինն է եղել, Արմենի հետ ընդհանուր զավակներ չունեն… Փոքր տարիքում Արմենը նրան որպես հարազատ տղա է ընդունել, բայց երբ մեծացավ, նրանց հարաբերությունները փոխվեցին: Տղայից նա շատ դժգոհ էր, չէր ընդունում, ու հիմա նրա հայտնվելն ինձ համար անսպասելի էր…

- Ստեփանն իր վերջին հարցազրույցում ասել էր, որ հայրը (Արմեն Ջիգարխանյանը - հեղ.) իրեն ժամանակին մեղադրել է խաղամոլության մեջ:

- Կա՛ր, կա՛ր, նման անդուր բաներ կա՛ր: Հաջողակ որդի չէր, որպես անձնավորություն՝ հաճելի չէր նրա հետ շփվելը…

- Ինչպե՞ս է, որ Ստեփանը ոչ թե Գրիգորյան, այլ Ջիգարխանյան ազգանունն է կրում:

- Որովհետև դա շատ ավելի ճանաչված ազգանուն է ու իր համար ավելի օգտակար է, այսպես ասած, այցեքարտ: Իր հարազատ հոր հետ, իմ իմանալով, կապը չի պահել: Դրա մեղավորը մայրը՝ Տանյան էր, ով թույլ չէր տալիս, որ որդին Սաշայի հետ շփվի:

- Պարոն Գրիգորյան, որքան էլ վերջին տարիներին մտերիմ չեք եղել, այնուամենայինիվ, Ձեր վաղեմի ընկերը ներկայում հիվանդանոցում է: Չե՞ք պատրաստվում այցելել նրան, տեղեկանալ առողջության մասին:

- Շատ կցանկանայի նրան տեսնել, բայց նրա կյանքը հիմա իսկական դետեկտիվ է հիշեցնում, որի մեջ չեմ ուզում ներգրավվել, իրավիճակն ավելի բորբոքել: Թաքնվում է, բոլորից խուսափում, նույնիսկ սեփական քրոջը չցանկացավ տեսնել: Երբ ամեն ինչ կհանդարտվի, մենք անպայման կհանդիպենք…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:50 Վերին Լարսի անցակետը մարդատար մեքենաների համար բացվեց Այսօր, 18:34 «Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները»․ Կարեն Կարապետյան Այսօր, 18:22 Երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում՝ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում Այսօր, 18:09 Գյումրու շուկայից 45 հատ սիգ են առգրավել Այսօր, 17:56 Նարեկ Զեյնալյանի մանդատը՝ Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին Այսօր, 17:46 «Կարևոր է հստակ ձևակերպել, թե ինչ նկատի ունենք արդարություն և արդարադատություն ասելով»․ Փաշինյանը՝ ՔԿ նոր ղեկավարին Այսօր, 17:30 Պոլինա Կոբակը և Արփինե Գրիգորյանը՝ Հայաստանի կանանց առաջնության առաջատարներ Այսօր, 17:15 «Անդրկովկասի երկրները պետք է ուշադիր ու զգույշ լինեն»․ Գալուզին Այսօր, 16:58 Սրբազան Պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ. Եվ այն չի ուշանալու․ Բագրատ Սրբազան Այսօր, 16:44 Ռուսաստանի դեսպանը ՊՆ-ում էր․ ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին Այսօր, 16:38 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը 20 օրով կգործուղվի ԱՄՆ և Ֆրանսիա Այսօր, 16:28 Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին Այսօր, 16:20 Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ) Այսօր, 16:12 Թեհրանը կոչ է անում համատեղ վճռական գործողություններ ձեռնարկել Սիրիայում զինված խմբավորումների դեմ Այսօր, 16:06 Երբ գալիս եմ Երևան, հպարտություն եմ ապրում` տեսնելով Իսակովի և Բաղրամյան պողոտաները․ Գալուզին Այսօր, 16:01 ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում ներկայացվել են մրցակցության ոլորտի նշանակալի իրադարձությունները Այսօր, 15:54 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 15:47 ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են․ ՄԻՊ Այսօր, 15:44 ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար (Տեսանյութ) Այսօր, 15:38 Արցախցին մտահոգ է, մտածում է` ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում զրկվելու է Արցախ վերադարձի հնարավոր իրավունքի իրացումից. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 15:24 Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Այսօր, 15:18 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. ՆԳՆ Այսօր, 15:07 Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին. անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին Այսօր, 14:57 Միրզոյանը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ աշխատանքները Այսօր, 14:48 ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ-ի հետ պայմանավորվածություններին, չի հրաժարվում ռազմաքաղաքական պարտավորությունից. Գալուզին Այսօր, 14:36 Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե» Այսօր, 14:13 «Թմրամիջոցները չարիք են, որոնց դեմ պետք է միասին պայքարենք»․ ՀՀԿ ԵԿ-ն ակցիա է կազմակերպել Այսօր, 13:57 Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ ԱԳՆ Այսօր, 13:55 Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Այսօր, 13:40 Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու սյուները. վնասվել է «Toyota»-ն Այսօր, 13:26 Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը Այսօր, 13:20 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին Այսօր, 13:16 «Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար Այսօր, 13:05 MAN ավտոբուսի վարորդը, ով վարել է հանդիպակաց գոտիով, ազատվել է աշխատանքից (Տեսանյութ) Այսօր, 12:58 ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր Այսօր, 12:49 ՀՀ կառավարությունը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման Այսօր, 12:33 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը ոտքի վրա 10 րոպեանոց շփում են ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:26 Ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում. Ավանեսյան Այսօր, 12:14 Սիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Այսօր, 12:08 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 119 դեպք. գրանցվել` 16 ավտովթար. վիրավորվել է 20 մարդ Այսօր, 11:55 Տավուշում նախատեսվում է 2025-ին սերմնավորել 1410 գլուխ կով Այսօր, 11:52 Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը Այսօր, 11:48 «Ցանկացած պահի պատրաստ ենք հակառակորդի հերն անիծել». Սասուն Միքայելյանն այցելել է դիրքեր (Տեսանյութ) Այսօր, 11:42 23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել Այսօր, 11:37 Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումը բոլոր հաջողությունների հիմքում էր՝ «Կազմակերպված պետություն». իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:32 Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները. ՀՀ վարչապետ Այսօր, 11:22 Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում Այսօր, 11:14 Հետաքրքիր կրկեսային շոու Christmas Story («Սուրբ Ծննդյան պատմությունը») Երևանում. փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին Այսօր, 11:01 Վահագ Ռաշի նոր տեսահոլովակը՝ «Լռե» (Տեսանյութ) Այսօր, 10:56 Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա Այսօր, 10:51 Բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. վարորդներից մեկի վկայականը եղել է կասեցված Այսօր, 10:45 Անահիտ Մանասյանը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության հարցեր՝ Գերմանիայի գործընկերների հետ Այսօր, 10:37 Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Այսօր, 10:33 Վրաստանում ՆԳՆ հատուկջոկատայինների և ցուցարարների բախումից տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար Այսօր, 10:26 Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:10 Մասիսում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի Այսօր, 10:00 Ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված 37 մեքենա է դուրս բերվել Այսօր, 09:45 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Այսօր, 09:37 ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Գորիսում մառախուղ է Այսօր, 08:53 «Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում Այսօր, 08:49 «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը խնդրել, որ ԵԱՏՄ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում Այսօր, 08:48 «Ժողովուրդ». Վահե Ղալումյանի հորաքրոջ որդի Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ Այսօր, 08:46 «Հրապարակ». Իշխանությունը հանրությանը զբաղեցնում է շոուներով Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի Այսօր, 08:42 «Հրապարակ». Ինչի համար է Արևմուտքն աջակցում ոստիկանությանը Այսօր, 08:41 «Ժողովուրդ». Ով է ՆԳ նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Ղազարյանը և ինչ ունեցվածք ունի Այսօր, 08:35 «Հրապարակ». Փաշինյանի իշխանությունում կարելի է կոռուպցիոն գործարքի գնալ և պատժվել սիմվոլիկ տուգանքով 28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ 28/11/2024 22:21 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 28/11/2024 22:00 Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 21:40 «Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության»․ Էդուարդ Շարմազանովը՝ Ֆրանսիայի դեսպանին 28/11/2024 21:21 ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող 28/11/2024 21:03 Փաշինյանը Սրբուհի Գալյանին ԱՄՆ է գործուղում, Անահիտ Ավանեսյանին՝ Ինդոնեզիա 28/11/2024 20:51 Պուտինը հայտնել է՝ գիշերը հրթիռներով ու ԱԹՍ-երով հարվածներ են հասցրել Ուկրաինային 28/11/2024 20:33 ՊԵԿ նոր նախագահը Փաշինյանին խոստացավ «հարկ վճարելու մշակույթը մոտեցնել պետականամետության կարևոր արժեքներին» 28/11/2024 20:23 Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ է հանդիպել 28/11/2024 20:08 Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի ճանապարհներին, Տաշիր-Գոգավան հատվածում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է 28/11/2024 19:52 Ի՞նչ է դելիրիումը 28/11/2024 19:37 Ցանկանում են Արգենտինայից Հայաստան մսամթերք, կաթնամթերք ներմուծել 28/11/2024 19:28 Վրաստանը հետաձգում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, մինչև 2028 թվականը բանակցություններ չեն վարի 28/11/2024 19:15 Նայեք քարտեզին․ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հենքն ու շարունակությունն է 28/11/2024 19:03 Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ, պահանջել է նոր ընտրություններ անցկացնել, իսկ մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ՝ պատժամիջոցներ սահմանել 28/11/2024 18:48 Փորձել են 37 փաթեթ թմրամիջոց իրացնել 28/11/2024 18:33 «Ուկրաինան կվերամիավորվի Ռուսաստանին»․ Պատրիարք Կիրիլ 28/11/2024 18:18 Այս պայմաններում դժվար թե գտնվի մեկը, ով ուզենա դառնալ ԲԴԽ նախագահ և արժանանալ իմ ճակատագրին. Ռուբեն Վարդազարյան 28/11/2024 18:09 Պուտինը նշել է՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Արցախում 44-օրյա պատերազմին 28/11/2024 17:57 Հայաստանը չի հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, նշանակում է՝ կվերսկսի լիարժեք գործունեությունը Կազմակերպությունում․ Պուտին 28/11/2024 17:47 Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում՝ ինչպես ապահովել իր անվտանգությունը․ Պուտինը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման մասին 28/11/2024 17:35 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ 28/11/2024 17:20 Հաղորդում ներկայացվեց Գլխավոր դատախազություն և Քննչական Կոմիտե՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով 28/11/2024 17:06 «Եթե խմբակցության անդամներից մեկը կարծիքներ է հայտնում, որոնք խմբակցության մոտեցմանը հակառակ են, իհարկե, պետք է քննարկման առարկա դառնա»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանի մասին 28/11/2024 16:54 Իհարկե, տհաճ էր, լավ չէր, մանավանդ, որ իմ պաշտոնավարմանը 1 ամիս բան էր մնացել. Քոչարյանը՝ Մարտի 1-ի 10 զոհերի մասին 28/11/2024 16:46 Երբեք չեմ մտածել, որ մեկ դատական նիստի ժամանակ կարելի է այսքան օրենքի խախտում թույլ տալ. սա իրավաբանության խոշտանգում էր. Ռոբերտ Քոչարյան 28/11/2024 16:38 Հայաստանը բաց է համագործակցելու նրանց հետ, ովքեր անկեղծ շահագրգռված են կայուն խաղաղության հաստատմամբ. Հայկ Սարգսյան 28/11/2024 16:28 Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով նոր մեղադրանք ներկայացվեց 28/11/2024 16:23 Բորելն ավարտում է աշխատանքը Եվրամիության դիվանագիտության ղեկավարի պաշտոնում 28/11/2024 16:15 ՀԱՊԿ-ը հայտարարել է նոր հակամարտությունները կանխելու համար միասին աշխատելու անհրաժեշտության մասին 28/11/2024 16:01 Հույս ունենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերականգնի կազմակերպությունում լիարժեք մասնակցությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 28/11/2024 15:46 Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահի կինը ՀՀ-ում հանդիպել է Արցախից բռնի տեղահանվածների հետ 28/11/2024 15:42 Գոնե մինչև դեկտեմբերի 8-ը մենք «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց ենք լինելու. Սարգիս Արզումանյան