25/11/2017 10:05
ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցում հակասություններ կան. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` Ծառուկյանն իր թիմակիցներին ասել է` կառավարությանը շատ մի կպեք, բայց «գազի հանձնաժողովի» հարցում մինչև վերջ գնալու ենք: Սակայն ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցում հակասություններ կան:
«Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգ-օրենքով քննիչ հանձնաժողով կարող է ստեղծվել պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդի՝ 26 պատգամավորի պահանջով. ԲՀԿ-ն բավարարում է այդ «պահանջին» և կարող է միայնակ ստեղծել հանձնաժողով, ուսումնասիրել թե՛ գազի, թե՛ ներտնային ծառայության խնդիրները: Սակայն ԱԺ իրավաբանները գտնում են, որ Սահմանադրության անցումային դրույթներում (209 հոդված, կետ 6) ամրագրված քննիչ հանձնաժողովի դրույթներն ուժի մեջ են մտնում «նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը»: Այսինքն` եկող ապրիլից: ԲՀԿ-ն համաձայն չէ», - գրել է թերթը։