27/11/2017 12:25
Բակո Սահակյանն ու գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին:
Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այս բնագավառում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: