27/11/2017 12:30
Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
WTI տեսակի նավթի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ընկել է 0.46 տոկոսով՝ մինչև 58.68 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.06 տոկոսով՝ մինչև 63.82 դոլար՝ մեկ բարելի դիմաց: