28/11/2017 09:19
Գագիկ Խաչատրյանի՝ ՀՖՖ նախագահ դառնալու ցանկությունները «ջրվել են». «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի հավակնորդների ցանկը ավելի մեծ է, քան կարելի է ենթադրել։
«Այս պաշտոնին ցանկացել է տիրանալ նաև ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, ով կարծել է, թե հայկական ֆուտբոլի հաշվին կարող է լուրջ հաջողություններ արձանագրել։ Սակայն Խաչատրյանի հավակնությունները ջրել է ոչ միայն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով հասկացրել է, որ չի պատրաստվում իր պաշտոնը որևէ մեկին զիջել, այլ նաև նախագահ Սերժ Սարգսյանը», -գրել է թերթը։