28/11/2017 12:44
Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
WTI տեսակի նավթի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ընկել է 1.42 տոկոսով՝ մինչև 58.11 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.03 տոկոսով՝ մինչև 63.65 դոլար՝ մեկ բարելի դիմաց: