Նրա քայլերը բխում են առօրյա հոգսերի մեջ տապակվող թուրք գեղջուկի հոգեբանությունից. Բոգդան Աթանեսյանի նոր ֆիլմով հետաքրքրվել են Անկարայի փառատոնից

29/11/2017 15:02

Նրա քայլերը բխում են առօրյա հոգսերի մեջ տապակվող թուրք գեղջուկի հոգեբանությունից. Բոգդան Աթանեսյանի նոր ֆիլմով հետաքրքրվել են Անկարայի փառատոնից


Սցենարիստ, ռեժիսոր Բոգդան Աթանեսյանը շուտով հանրությանը կներկայացնի իր առաջին կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որը նվիրված է Մեծ Եղեռնի օրերին նահատակված հայ բանաստեղծների հիշատակին: 29 րոպե 59 վայրկյան տևողությամբ «Ցորյանի ծովեր»-ը նկարահանվել է Մարտունիի շրջանի Արծվանիստ գյուղում: Դերակատարներն են Բաբկեն Չոբանյանը, Լուսինե Հարությունյանը, Սարգիս Հարությունյանը և այլք: Երաժշտական ձևավորումը կատարել է կոմպոզիտոր Լևոն Թևանյանը:

Aysor.am-ի հետ զրույցում Բոգդան Աթանեսյանն անդրադարձավ ֆիլմի ոչ միայն ստեղծագործական ընթացքին, այլև՝ ֆինանսական դժվարություններին ու փառատոնային ճակատագրին:

- Պարոն Աթանեսյան, սա Ձեր առաջին գեղարվեստական ֆիլմն է: Համարձակ քայլ չէ՞ որպես գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր դեբյուտը հենց այս թեմայով սկսելը:

- Իհարկե, սա ռիսկային քայլ է, քանի որ այսպիսի թեմաները ցանկացած ստեղծագործողի համար վտանգավոր են: Հրանտ Մաթևոսյանին հարցրել էին, թե դուք այսքան գրվածքներ ունեք, բայց ոչ մեկը Ցեղասպանության թեմայով չէ: Նա պատասխանել էր, որ ֆիզիկական ցավ է ապրում Ցեղասպանության մասին նույնիսկ մտածելիս: Գրելը նրան առավել կցավեցնի… Ես իրեն լիովին հասկանում եմ: Բայց սա հարցի մի կողմն է միայն: Մյուս կողմից, եթե դու, այնուամենայնիվ, վճռում ես անդրադառնալ նման թեմային, ապա պետք է հստակ գիտակցես պատասխանատվության գերագույն աստիճանը, քանի որ գործ ունես ժողովրդիդ ամենացավոտ ու ամենանուրբ զգացմունքների հետ: Սայթաքելու իրավունք չունե՛ս, կիսատ-պռատության իրավունք չունե՛ս, թերկատարության իրավունք չունե՛ս: Վերջապես՝ արյունահեղության տեսարաններին անհարկի անդրադառնալու իրավունք չունե՛ս: Սա անձնական պատասխանատվության խնդիր է:

Ու երբ ֆիլմը նայեք, կտեսնեք՝ արյունոտ տեսարաններ, բուն կոտորածին առնչվող կադրեր չկան: Պարտադիր չի պատմել պատերազմի մասին՝ պատերազմ պատկերելով: Առանցքում պետք է լինի մարդը, նրա հոգեվիճակը և այն, թե ինչ փոխեց այդ պատերազմը նրա ճակատագրում: Իսկ պատերազմ ու Ցեղաղասպանություն, արյուն պատկերելելով կարող ես և չստանալ մարդու վերապրումները:

- Մտահղացումն ինչպե՞ս առաջացավ:

- Գրեթե բոլորն են տեղյակ, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին նաև հայ մտավորականների, բանաստեղծների հետ: Մի քանի օրվա մեջ բոլորին ձերբակալեցին, ապա ոչնչացրին: Այս իրականությունն ինձ միշտ հանգիստ չի տվել. գրականության մեջ, թատրոնում այս թեման շոշափվել է, բայց գոնե իմ տեսած ֆիլմերում Դանիել Վարուժանի, Սիամանթոյի կամ Սևակի ողբերգական կենսագրությանը ոչ-ոք չի անդրադարձել…

- Ձեր հերոսը այս գրողներից որևէ մե՞կն է:

- Ոչ, չցանկացա կենտրոնանալ որևէ մեկի անձի վրա, այլ ստեղծեցի մտավորականի մի հավաքական կերպար: Եվ ասեմ ավելին, ֆիլմում նրա մասին խոսում են, ֆիլմի ամբողջ առանցքում նրա կյանքն է, ամեն ինչ կառուցված է նրա շուրջ, բայց ինքը պատկերային շարքում գրեթե բացակայում է:

- Սցենարը որքա՞ն ժամանակում եք գրել:

- Մոտ երկու ամսում, բայց այնպես չի, որ ամեն օր կարողանում էի ժամանակ հատկացնել գրելուն: Նկարահանումներն էլ ուղիղ 4 օր են տևել, որից միայն երկու գիշեր է նկարահանող խումբը կարողացել հանգստանալ:

- Դերասանների ընտրությունն ինքնե՞րդ եք կատարել:

- Քանի որ սա հեղինակային ֆիլմ է, ապա ես ինձ նման ազատություն ընձեռելու հնարավորություն ունեի: Իհարկե, բացի Բաբկեն Չոբանյանից մյուս դերասանները կինոյում քիչ են նկարահանվել, կամ առհասարակ նման փորձ չունեին, բայց շնորհալի արտիստներ են:

Գլխավոր հերոսին՝ Սահակին մարմնավորող Սարգիս Հարությունյանը դերասան չի, մասնագիտությամբ ռեժիսոր է, ու սա իր համար դեբյուտ է: Գուցե չհավատաք, մեր ստեղծագործական խմբից, դերասաններից շատերը, ծանոթանալով սցենարին, ասացին՝ պատրաստ են անվճար աշխատել, ոչինչ չեն ուզում իրենց աշխատանքի դիմաց:

Ավելին, ոմանք նույնիսկ ֆինանսապես աջակցեցին նախագծին, ինչպես, օրինակ, բեմադրող նկարիչ Սուրեն Համբարձումյանը: Ես անչափ երախտապարտ եմ մարդկանց, ովքեր հավատացին այս նախագծին և կիսեցին ինձ հետ այն իրականցնելու բոլոր դժվարությունները: Չեմ կարող այստեղ անուն առ անուն նշել նրանց, բայց կրկնում եմ, որ առանց նրանց ոչինչ չէի կարող անել:

- Բաբկեն Չոբանյանին թուրք հնավաճառի դերն է բաժին հասել, այնինչ, մենք նրան սովորաբար դրական կերպարներում ենք տեսել: Չսրտնեղե՞ց, երբ իմացավ՝ ում է մարմնավորելու:

- Ոչ, ասեմ, որ Բաբկենն իր դերը շատ է սիրում: Գիտեք, ցանկացած լավ դերասանի համար բացասական կերպար խաղալը նվեր է: Ներքին, ստեղծագործական դժվարությունները շատ են լինում, ինչն իսկական պարգև է արտիստի համար… Բայց նկատեմ, որ թուրք հնավաճառի դերն այնքան էլ բացասական չեմ համարում: Ես չեմ արդարացնում կերպարի բարոյական նկարագիրը, բայց նրա քայլերը բխում են առօրյա հոգսերի մեջ տապակվող թուրք գեղջուկի հոգեբանությունից:

- Այս թեման մեզ համար բավական նուրբ է: Սովորաբար, դրան անդրադառնալիս, մենք «սևի ու սպիտակի» տարանջատում ենք անում. Ճի՞շտ է արդյոք թուրք ժողովրդի համատարած սևացումը:

- Տեղի է ունեցել նախճիր: Երկիր մոլորակի պատմության մեջ ամենասոսկալի հանցագործություններից մեկը: Ուզենք թե չուզենք մենք, ուզեն թե չուզեն թուրքերը, այդ մեղքը կախված է մնալու նրանց գլխներին այնքան, քանի դեռ թուրքական պետությունը, մտավորականությունը, հասարակությունը իր ամբողջ հավաքականության մեջ չընդունի տեղի ունեցածի փաստը: Ես որպես հայ, գլուխ եմ խոնարհում այն բոլոր թուրք անհատների առջև, ովքեր այդ օրերին անձնական կյանքը վտանգելով փորձել են փրկել մարդկանց, ապաստան տվել, նույնիսկ մեկ բաժակ ջուր տվել: Բայց հավաքականության իմաստով թուրք ժողովուրդը քավության խնդիր ունի:

- Ֆիլմը թուրքերենով է նկարահանված, այլ լեզուներով և՞ս կթարգմանվի:

- Այո, թարգմանվելու է հայերեն, անգլերեն և ռուսերեն: Նաև սուբտիտրեր կլինեն: Ամեն ինչ պետք է արվի, որ ֆիլմը լայն տարածում ու հանդիսատես ունենա:

- Հայ դերասանները չդժվարացա՞ն թուրքերենի հարցում, թե՞ տիրապետում էին լեզվին:

- Իսկապես, շատ մեծ դժվարություն էր, հատկապես, որ բարդ լեզու է: Բայց քանի որ թուրքերենի հրաշալի մասնագետներ ունենք, նրանք մեր դերասանների հետ աշխատեցին ու շեշտադրությունը, առոգանությունը հնարավորինս շտկեցին:

- Պարոն Աթանեսյան, ֆիլմը աջակիցներ, հովանավորներ ունի՞, բյուջեն որքա՞ն է կազմում:

- Ճիշտն ասած, եթե պետությունը կամ որևէ անհատ պատրաստ լիներ գումարը միանգամից հատկացնելու, նախապես հաշվարկ կանեի ու բյուջե կներկայացնեի: Բայց քանի որ ծախսերը մեծամասամբ ինքս եմ հոգացել իմ սեփական գրպանից, հարազատներիս և ընկերներիս աջակցությամբ, ու դեռևս որոշակի ծախսեր էլ կան անելու, դեռևս մանրամասն հաշվարկ չեմ արել, թե կոնկրետ որքան է ծախսվել մինչ այժմ: Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ 1 մլն 800 հազար դրամ կինոկենտրոնի միջոցով մշակույթի նախարարությունն է հատկացրել, որից նաև պետական հարկերն ենք վճարել: Մոտավորապես այդ գումարի եռապատիկն էլ հատկացրել ենք մենք:

- Հռուստաէկրաններին կցուցադրվի՞:

- Անկեղծ ասած՝ Հայաստանում հեռուստաընկերություններին ձեռնտու չի այս կարգի ֆիլմեր ցուցադրել: Բայց եթե նման ցանկություն հայտնեն, դեմ չեմ լինի, կքննարկենք (ժպտում է՝ հեղ.):

- Իսկ փառատոնային ճակատագիր կունենա՞:

- Արդեն իսկ Անկարայից են հետաքրքրվել: Դա միջազգային փառատոն է, հետաքրքրվողն էլ փառատոնի միջազգային բաժնի ղեկավարն է: Հենց նրա ղեկավարած հանձնաժողովն է ընտրում տարբեր երկրներից ուղարկված հայտերը: Չգիտեմ՝ այս ֆիլմը կթույլատրե՞ն ներառել այդ փառատոնում, կունենա՞ արժանիքներ, թե՞ ոչ: Բայց գիտեմ, որ նման գաղափարներով ֆիլմեր ընդունում են: Վերջին տարիները ցույց են տվել, որ թուրք հասարակության, հատկապես՝ մտավորականության զգալի հատվածն ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը:

- Պարոն Աթանեսյան, քանի որ թեման բավական նուրբ է, հնարավո՞ր է իրենք պայման դնեն՝ ֆիլմում որոշակի փոփոխություններ անել, ինչ որ հատված հանել կամ խմբագրել:

- Ես նախապես զգուշացրել եմ, որ որևիցե փոփոխություն անելու թույլտվություն չեմ տա: Ինձ համար Ցեղասպանությունն անհերքելի փաստ է: Կարող ենք այս թեմայի շուրջ զրուցել, տեսակետներ փոխանակել, բայց փաստը հարցականների ենթակա չէ…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:25 Բորելը հայտարարել է՝ հեռանում է հիասթափված․ իրենց այդպես էլ չհաջողվեց դադարեցնել արյունահեղությունը Գազայի հատվածում Այսօր, 21:03 Միջոցներ կձեռնարկենք ԵՄ պատվիրակության ղեկավարի և մյուս դեսպանների դեմ, եթե չփոխեն իրենց հռետորաբանությունը․ Կոբախիձե Այսօր, 20:49 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն Այսօր, 20:35 Աշոցքի, Ամասիայի ճանապարհներին մերկասառույց է Այսօր, 20:21 Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը, դուրս բերվեցին սրբերի մասունքները Այսօր, 20:02 «Քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր»․ ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպման մասին Այսօր, 19:41 Լեհաստանն ու ՆԱՏՕ-ն զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանի մոտ Այսօր, 19:26 Բեյկերի կիստա. Առաջացման պատճառները, բարդություններն ու բուժումը Այսօր, 19:07 Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը կարգելվի ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների շահագործումը, իսկ հունիսին, հուլիսին, օգոստոսին՝ բութակային հակասահքային անվադողերով մեքենաներինը․ ՆԳՆ Այսօր, 18:50 Վերին Լարսի անցակետը մարդատար մեքենաների համար բացվեց Այսօր, 18:34 «Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները»․ Կարեն Կարապետյան Այսօր, 18:22 Երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում՝ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում Այսօր, 18:09 Գյումրու շուկայից 45 հատ սիգ են առգրավել Այսօր, 17:56 Նարեկ Զեյնալյանի մանդատը՝ Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին Այսօր, 17:46 «Կարևոր է հստակ ձևակերպել, թե ինչ նկատի ունենք արդարություն և արդարադատություն ասելով»․ Փաշինյանը՝ ՔԿ նոր ղեկավարին Այսօր, 17:30 Պոլինա Կոբակը և Արփինե Գրիգորյանը՝ Հայաստանի կանանց առաջնության առաջատարներ Այսօր, 17:15 «Անդրկովկասի երկրները պետք է ուշադիր ու զգույշ լինեն»․ Գալուզին Այսօր, 16:58 Սրբազան Պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ. Եվ այն չի ուշանալու․ Բագրատ Սրբազան Այսօր, 16:44 Ռուսաստանի դեսպանը ՊՆ-ում էր․ ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին Այսօր, 16:38 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը 20 օրով կգործուղվի ԱՄՆ և Ֆրանսիա Այսօր, 16:28 Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին Այսօր, 16:20 Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ) Այսօր, 16:12 Թեհրանը կոչ է անում համատեղ վճռական գործողություններ ձեռնարկել Սիրիայում զինված խմբավորումների դեմ Այսօր, 16:06 Երբ գալիս եմ Երևան, հպարտություն եմ ապրում` տեսնելով Իսակովի և Բաղրամյան պողոտաները․ Գալուզին Այսօր, 16:01 ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում ներկայացվել են մրցակցության ոլորտի նշանակալի իրադարձությունները Այսօր, 15:54 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 15:47 ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են․ ՄԻՊ Այսօր, 15:44 ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար (Տեսանյութ) Այսօր, 15:38 Արցախցին մտահոգ է, մտածում է` ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում զրկվելու է Արցախ վերադարձի հնարավոր իրավունքի իրացումից. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 15:24 Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Այսօր, 15:18 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. ՆԳՆ Այսօր, 15:07 Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին. անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին Այսօր, 14:57 Միրզոյանը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ աշխատանքները Այսօր, 14:48 ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ-ի հետ պայմանավորվածություններին, չի հրաժարվում ռազմաքաղաքական պարտավորությունից. Գալուզին Այսօր, 14:36 Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե» Այսօր, 14:13 «Թմրամիջոցները չարիք են, որոնց դեմ պետք է միասին պայքարենք»․ ՀՀԿ ԵԿ-ն ակցիա է կազմակերպել Այսօր, 13:57 Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ ԱԳՆ Այսօր, 13:55 Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Այսօր, 13:40 Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու սյուները. վնասվել է «Toyota»-ն Այսօր, 13:26 Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը Այսօր, 13:20 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին Այսօր, 13:16 «Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար Այսօր, 13:05 MAN ավտոբուսի վարորդը, ով վարել է հանդիպակաց գոտիով, ազատվել է աշխատանքից (Տեսանյութ) Այսօր, 12:58 ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր Այսօր, 12:49 ՀՀ կառավարությունը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման Այսօր, 12:33 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը ոտքի վրա 10 րոպեանոց շփում են ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:26 Ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում. Ավանեսյան Այսօր, 12:14 Սիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Այսօր, 12:08 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 119 դեպք. գրանցվել` 16 ավտովթար. վիրավորվել է 20 մարդ Այսօր, 11:55 Տավուշում նախատեսվում է 2025-ին սերմնավորել 1410 գլուխ կով Այսօր, 11:52 Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը Այսօր, 11:48 «Ցանկացած պահի պատրաստ ենք հակառակորդի հերն անիծել». Սասուն Միքայելյանն այցելել է դիրքեր (Տեսանյութ) Այսօր, 11:42 23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել Այսօր, 11:37 Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումը բոլոր հաջողությունների հիմքում էր՝ «Կազմակերպված պետություն». իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:32 Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները. ՀՀ վարչապետ Այսօր, 11:22 Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում Այսօր, 11:14 Հետաքրքիր կրկեսային շոու Christmas Story («Սուրբ Ծննդյան պատմությունը») Երևանում. փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին Այսօր, 11:01 Վահագ Ռաշի նոր տեսահոլովակը՝ «Լռե» (Տեսանյութ) Այսօր, 10:56 Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա Այսօր, 10:51 Բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. վարորդներից մեկի վկայականը եղել է կասեցված Այսօր, 10:45 Անահիտ Մանասյանը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության հարցեր՝ Գերմանիայի գործընկերների հետ Այսօր, 10:37 Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Այսօր, 10:33 Վրաստանում ՆԳՆ հատուկջոկատայինների և ցուցարարների բախումից տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար Այսօր, 10:26 Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:10 Մասիսում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի Այսօր, 10:00 Ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված 37 մեքենա է դուրս բերվել Այսօր, 09:45 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Այսօր, 09:37 ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Գորիսում մառախուղ է Այսօր, 08:53 «Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում Այսօր, 08:49 «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը խնդրել, որ ԵԱՏՄ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում Այսօր, 08:48 «Ժողովուրդ». Վահե Ղալումյանի հորաքրոջ որդի Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ Այսօր, 08:46 «Հրապարակ». Իշխանությունը հանրությանը զբաղեցնում է շոուներով Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի Այսօր, 08:42 «Հրապարակ». Ինչի համար է Արևմուտքն աջակցում ոստիկանությանը Այսօր, 08:41 «Ժողովուրդ». Ով է ՆԳ նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Ղազարյանը և ինչ ունեցվածք ունի Այսօր, 08:35 «Հրապարակ». Փաշինյանի իշխանությունում կարելի է կոռուպցիոն գործարքի գնալ և պատժվել սիմվոլիկ տուգանքով 28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ 28/11/2024 22:21 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 28/11/2024 22:00 Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 21:40 «Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության»․ Էդուարդ Շարմազանովը՝ Ֆրանսիայի դեսպանին 28/11/2024 21:21 ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող 28/11/2024 21:03 Փաշինյանը Սրբուհի Գալյանին ԱՄՆ է գործուղում, Անահիտ Ավանեսյանին՝ Ինդոնեզիա 28/11/2024 20:51 Պուտինը հայտնել է՝ գիշերը հրթիռներով ու ԱԹՍ-երով հարվածներ են հասցրել Ուկրաինային 28/11/2024 20:33 ՊԵԿ նոր նախագահը Փաշինյանին խոստացավ «հարկ վճարելու մշակույթը մոտեցնել պետականամետության կարևոր արժեքներին» 28/11/2024 20:23 Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ է հանդիպել 28/11/2024 20:08 Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի ճանապարհներին, Տաշիր-Գոգավան հատվածում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է 28/11/2024 19:52 Ի՞նչ է դելիրիումը 28/11/2024 19:37 Ցանկանում են Արգենտինայից Հայաստան մսամթերք, կաթնամթերք ներմուծել 28/11/2024 19:28 Վրաստանը հետաձգում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, մինչև 2028 թվականը բանակցություններ չեն վարի 28/11/2024 19:15 Նայեք քարտեզին․ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հենքն ու շարունակությունն է 28/11/2024 19:03 Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ, պահանջել է նոր ընտրություններ անցկացնել, իսկ մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ՝ պատժամիջոցներ սահմանել 28/11/2024 18:48 Փորձել են 37 փաթեթ թմրամիջոց իրացնել 28/11/2024 18:33 «Ուկրաինան կվերամիավորվի Ռուսաստանին»․ Պատրիարք Կիրիլ 28/11/2024 18:18 Այս պայմաններում դժվար թե գտնվի մեկը, ով ուզենա դառնալ ԲԴԽ նախագահ և արժանանալ իմ ճակատագրին. Ռուբեն Վարդազարյան 28/11/2024 18:09 Պուտինը նշել է՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Արցախում 44-օրյա պատերազմին 28/11/2024 17:57 Հայաստանը չի հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, նշանակում է՝ կվերսկսի լիարժեք գործունեությունը Կազմակերպությունում․ Պուտին 28/11/2024 17:47 Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում՝ ինչպես ապահովել իր անվտանգությունը․ Պուտինը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման մասին 28/11/2024 17:35 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ 28/11/2024 17:20 Հաղորդում ներկայացվեց Գլխավոր դատախազություն և Քննչական Կոմիտե՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով 28/11/2024 17:06 «Եթե խմբակցության անդամներից մեկը կարծիքներ է հայտնում, որոնք խմբակցության մոտեցմանը հակառակ են, իհարկե, պետք է քննարկման առարկա դառնա»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանի մասին

Տվյալ բաժնի վերջին նյութերը