29/11/2017 09:44
Տարոն Մարգարյանը որոշել է վերջ դնել տարիներ ձգվող և ոչ մի կերպ չավարտվող շինարարություններին. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրել է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է վերջ դնել տարիներ ձգվող և որ մի կերպ չավարտվող շինարարություններին, որոնք փչացնում են քաղաքի ճարտարապետական տեսքը։
Մարգարյանը որոշել է անավարտների վրա բավական մեծ գույքահարկ սահմանել, որպեսզի դրա սեփականատերերը ավարտին հասցնեն շինարարությունները և շենքերը հանձնեն շահագործման, իսկ եթե դրա համար ընդունեն համապատասխան միջոցներ, վաճառեն այն մարդկանց, ովքեր դրա հնարավորությունն ունեն։
Առաջին զոհը կարող է լինել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով երկու տասնամյակ է՝ ձեռք է բերել Աբովյան փողոցի վրա գտնվող և Հանրապետության հրապարակին հարող կենտրոնական ունիվերմագի շենքն ու հարակից տարածքները, այնտեղ շինարարություն սկսել, բայց այդպես էլ շենքը մինչև վերջ չի կառուցվել և չի շահագործում»։