29/11/2017 13:02
Արցախն ու Հայաստանը քննարկում են սոցապ ոլորտում ծրագրերի իրականացման հարցեր
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, քննարկվել են Արցախում սոցիալական ապահովության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացմանը և այս ուղղությամբ հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ԱՀ և ՀՀ համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությունը գտնվում է պատշաճ մակարդակի վրա՝ հույս հայտնելով, որ սերտ համագործակցությունը կրելու է մշտական բնույթ: