29/11/2017 18:15
Լիբանանում ճգնաժամը մոտ է ավարտին, հայտարարել է նախագահը
Լիբանանում ճգնաժամը մոտ է ավարտին, Սաադ Հարիրին կմնա երկրի վարչապետի պաշտոնում: Այդ մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը, հայտնում է РИА Новости-ն:
Վարչապետ Հարիրին նոյեմբերի 22-ին Բեյրութ էր վերադարձել ամսվա սկզբին Էր Ռիադից արված հրաժարականի մասին իր անակնկալ հայտարարությունից հետո առաջին անգամ: Վերադառնալուց և Աունի հետ հանդիպումից հետո նույն օրը նա հայտնել է, որ որոշել է հետաձգել իր հրաժարականը:
«Լիբանանը միշտ եղել է հանգիստ և հուսալի երկիր, այն կարողանում են կառավարել: Ճգնաժամը կավարտվի հաջորդ շաբաթ», - ասել է նախագահն իտալական La Stampa թերթին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ պայմանավորվածությունն այն մասին, որ Հարիրին, որը «չեղարկել է» իր հրաժարականը, կմնա վարչապետի պաշտոնում, ձեռք է բերվել կառավարությունում ներկա, այնպես էլ դրանից դուրս գտնվող բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ: Այդ մասին կա «լիարժեք համաձայնություն»: