29/11/2017 14:40
Մոուրինյո. Լուկակուն խաղում է սև խաղակոշիկներով պայմանագրի բացակայության պատճառով
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անգլիական Պրեմիեր-լիգայի 14-րդ տուրի` «Ուոթֆորդի» հետ անցկացրած խաղից հետո կատակել է թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուի խաղակոշիկների վերաբերյալ: Հանդիպումն ավարտվել է ՄՅՈւ-ի` 4:2 հաշվով հաղթանակով, իսկ Լուկակուն չի կարողացել աչքի ընկնել խփած գնդակով, հայտնում է Championat.com-ը:
«Ինձ թվում է, որ Լուկակուին լավ պայմանագիր է անհրաժեշտ խաղակոշիկ արտադրող ընկերություններից մեկի հետ: Այս պահին նա որևէ պայմանագիր չունի բրենդային ընկերության հետ, այդ իսկ պատճառով խաղում է սև խաղակոշիկներով:
Իսկ եթե լուրջ, ապա նա հիանալի է աշխատում թիմի հետ: Ես նրան երբեք չեմ մեղադրի բաց թողած շանսերի համար: Նա անհավանական պրոֆեսիոնալ է», - Մոուրինյոի խոսքերն է փոխանցում ՄՅՈւ-ի պաշտոնական կայքը: