Վանաձորցի քանդակագործ Բոգդան Հովհաննիսյան` աշխարհի ամենազբաղված ու ամենաազատ մարդը. Լուսանկարներ

29/11/2017 14:20

Վանաձորցի քանդակագործ Բոգդան Հովհաննիսյան` աշխարհի ամենազբաղված ու ամենաազատ մարդը. Լուսանկարներ


Մտածի′ր, թե ու՞մ ես պետք դու

Վանաձորի «Ջունգլիներ» թաղամասի (թաղամասն այսպես են անվանել կառուցման ժամանակ քաղաքից բավականին հեռու լինելու, ոչ բարեկարգ փողոցների պատճառով - հեղ.) բարձրահարկերից մեկի առաջին հարկի դռանը գրված է` «Մտնելուց առաջ մտածի′ր, թե ու՞մ ես պետք դու»:

Մտածում եմ (իսկապես-հեղ.) ու սեղմում զանգի կոճակը: Դռների միջև հայտնվում է ժպտացող տղամարդը` բերետով, սպիտակած մազերով:


Բոգդան Հովհաննիսյան 

Վանաձորցի Բոգդան Հովհաննիսյանն է, ում ճանաչողները սովորաբար Բոգ, Բոգդան հոպար կամ Բոգդան պապիկ են անվանում` կախված տարիքային ու անձնական նախընտրությունից:

Մի քանի վայրկյան «դռներում» զրուցելուց հետո, Բոգդան Հովհաննիսյանը մեզ ներս է հրավիրում ու քանի դեռ փորձում ենք հարմարվել արվեստանոցում մեր շուրջը եղած հետաքրքիր, զարմացնող ու ինչ-որ տեղ տարօրինակ իրերի շրջապատում, Բոգդան քեռին քաշում է պատից կախված թելից ու ասում.

«Հյուրերիս միշտ այսպես եմ դիմավորում»:

Թելը գործարկում է Բոգդան Հովհանիիսյանի արվեստանոցի «զանգն» ու սենյակը լցվում է իրար կապված երկաթե տարատեսակ իրերի զրնգոցով:

Ինձ ասում են` Բոգդան ո՞նց է լինում, որ քեզ հետ նման բան է պատահում

Բոգդան Հովհաննիսյանի արվեստանոցում նկարներ են կախված, քանդակներ կան, խաչքարեր, դարբնի որոշ գործիքներ, այնպես որ միանգամից կողմնորոշվել, թե արվեստի կամ արհեստի ո՞ր ճյուղի ներկայացուցիչ է, գրեթե անհնար է:



«Մասնագիտությամբ պրոֆեսիոնալ քանդակագործ եմ, բայց 30 տարուց ավելի է՝ զբաղվում եմ խաչքարագործությամբ», - գուշակելու անհնարինությունը մեր հայացքներում կարդալով՝ սկսում է նա:

«1968 թվականն էր` 49 տարի առաջ: Հետո ինձ ասում են` Բոգդան ո՞նց է լինում, որ քեզ հետ նման բան է պատահում», - ու հիշած պատմությունը դեռ չպատմած, ծիծաղում մեզ հետ արվեստանոց եկած իր ընկեր, դրամատուրգ, արձակագիր Սամվել Խալաթյանի հետ:

«Խալա′թ, հիմա քանդակագործ դառնալուս պատմությունը պատմե՞մ», - հարցնում է ընկերոջն ու հաստատական հայացք ստանալով` շարունակում.


Սամվել Խալաթյան

«1968թ.-ն էր` հուլիս ամիսը: Գնում էի գործերս հանձնեմ Թերլեմեզյան` նկարչության բաժին: Ինձ տարել էր մանկության ընկերս` Սամվել Խալաթյանը` մեջներիցս քաղաքին ծանոթը: Դե ես երբեք Երևանում չեղած, գավառից գնացած,  սպիտակ սառոչկով` վիզը կեղտոտ, դե շոգ էր, կեղտոտվել էր էլի (ծիծաղում է- հեղ.): Գնացի, Թերլեմեզյանը գտա, մոտեցա թղթերը հանձնելու համար, տեսա` ընդունող քարտուղարուհին մի սիրուն, շատ սիրուն կին էր: Իրեն նայեցի ու մտածում եմ` սպիտակ-սպիտա՜կ, ոնց որ քանդակ լինի: Հենց այդ պահին վերցրեց թղթերս ու թե` «ո՞ր բաժինը»: Ես էլ, որ իրեն տեսնելով անընդհատ «քանդակ, քանդակ» էի մտածել` մեխանիկորեն նկարչականի փոխարեն ասեցի «քանդակի բաժին»: Երբ արդեն գրանցեց, վերջացրերց, քննության տեղն ասեց` ամաչեցի ասեմ, «ախր եկել էի նկարչական ընդունվելու»: Քննությունս տվեցի,  քոռ ու փոշման գնացի: Խալաթը տեսավ, թե «խի՞ ես տխուր»: Ասեցի, որ չգիտեմ էլ ոնց` քանդակի բաժին ընդունվեցի ու հետո միայն, երբ նստեցինք, զրուցեցինք, հիշեցինք որ հերս, պապերս, եղբայրներս, բոլորը քարի հետ են գործ անում, բա ես էլ պիտի քանդակագործ դառնայի, ամեն ինչ ճիշտ է», - պատմում է:

Աշխարհի ամենաազատ ու ամենազբաղված մարդը

Բոգդան Հովհաննիսյանը առաջինն էր, ով փորձեց լուսանկարով վերծանել ու վերստեղծել Ջուղայում ոչնչացված խաչքարերը: 
«Առաջին նման խաչքարս հիմա Սպիտակի շրջանում է տեղադրված», - ասում է, իսկ ընկերը հիշեցնում` «այդ խաչքարի հետ կապված զինվորական համազգեստի պատմությունը պատմիր»:

«Հա, այդ քարի վրա շատ տանջվեցի», - ասում է:

«Քարը դրել էի ու մեկ մի կողմից էի փորձում սկսել, մեկ` մյուս, ու միևնույն է` ոչինչ չէր ստացվում: Ի վերջո, ջղայինացա, հիշեցի, որ արվեստանոցում զինվորական համազգեստ ունեմ: Չեմ կարող բացատրել` այդ ինչ ուժ էր, հագա համազգեստն ու հենց դրանով էլ սկսեցի աշխատել խաչքարի վրա. ամեն բան ստացվեց»:



Այսօր Բոգդան Հովհաննիսյանի արվեստանոցն առանձնահատուկ է ոչ միայն հետաքրքիր իրերի առատությամբ, ընդունելությամբ ու պատմություններով, այլև նրանով, որ այս արվեստանոցում քանդակ, խաչքար, նկար կարող է ստեղծել յուրաքանչյուր այցելու:

Քանդակագործ-խաչքարագործը միշտ ունի կիսատ խաչքարեր, կավ կամ նկարչական պարագաներ, որոնք արվեստանոցի հետ պատրաստ է տրամադրել բոլոր ցանկացողներին:

«Ես միշտ ասում եմ մի բան, որ միգուցե այնքան էլ լավ չհնչի` «ճիշտ օգտագործեք ինձ»: Եթե որևէ մեկն ուզում է նկարել, քանդակ անել, իմ արվեստանոցն իրենն է: Կարող է գալ ու որքան ժամանակ ցանկանում է, մնալ», - ասում է Բոգդան Հովհաննիսյանը:



Քանդակագործի խոսքով` այս առաջարկն առավել շատ հետաքրքրում է զբոսաշրջիկներին: Վանաձոր այցելելիս ցանկացած մեկը` լինի հայ, թե օտարերկրացի, կարող է ոչ միայն հյուր գնալ արվեստանոց, այլև՝ աշխատել այնտեղ:

«Շատերն են այդպես գալիս: Մի անգամ, օրինակ, Սանկտ-Պետերբուրգից ընտանիք եկավ: Եկել էին Վանաձոր ու ինձ հյուր մտան: Հետո իմացա, որ իրենք զբոսաշրջիկների համար ձեռնարկ էին կազմում` հավաքելով դրանում Հայաստանի բոլոր հետաքրքիր ու այցելության արժանի վայրերը: Երբ հետո պատրաստի ձեռնարկի օրինակն ինձ ուղարկեցին, տեսա, որ դրանում կան Հայաստանի բազմաթիվ եկեղեցիներ, հուշակոթողներ, կամուրջներ, այլ կառույցներ ու այդ ամենի մեջ նշված միակ շնչավոր մարդը ես եմ», - ծիծաղում է ու շարունակում.

«Ընդհանրապես, որ ինձ ասում են, ի վերջո, ո՞վ ես դու, ասում եմ` «ես աշխարհի ամենաազատ ու ամենազբաղված մարդն եմ», որովհետև միշտ գործ ունեմ` երբեմն պատվերներ, երբեմն ինքս ինձ համար, բայց մարդկանց համար միշտ ազատ եմ ու ինքս եմ որոշում, թե երբ ամեն ինչ մի կողմ դնել ու զբաղվել իմ ցանկացած գործով»:

«Բոգդան-չիկները»

2017թ.-ի աշնանային արձակուրդների ընթացքում, Բոգդան Հովհաննիսյանի խոսքով, իրեն այցելել է 127 աշակերտ, ում հետ նա կավագործությամբ է զբաղվել 5 օր:



«Կավագործությունը հրաշալի է նյարդային համակարգի համար: Աշակերտներին բաժանել էի, որ մաս-մաս գան` քսան-քսան մարդ խմբերով առավոտից երեկո գալիս էին: Արդյունքում կավե քանդակներ ստացանք ու հետաքրքիրն այն է, որ երեխաներն ասում էին` «Բոգդան պապիկ, ի՞նչ քանդակենք», ես էլ պատասխանում էի` «ինձ քանդակեք» ու արդյունքում այսպիսի տասնյակ «Բոգդան-չիկներ» ստացանք` ամեն մեկն ինձ նման ու իր հերթին յուրահատուկ», - ասում է Բոգդան Հովհաննիսյանն ու որպես համեմատություն քանդակները հերթով մոտեցնում իրեն:

Ուժն ու մուսան

Բոգդան Հովհաննիսյանի արվեստանոց մտնելու առաջին րոպեից մինչև վերջինը  չենք դադարում նայել մեր շուրջն ու զարմանալ նորից ու նորից հայտնաբերվող հետաքրքիր գրառումներով, իրերով ու տանտիրոջ ոգևորությամբ: 

Հարցնում եմ` «Ի՞նչն է Ձեզ ուժ տալիս» (որ անկեղծորեն ուրախանում եք ամեն հյուրով, անընդհատ շարժման մեջ եք , հաստատ Դուք էլ կենցաղային ու սովորական մարդկային հոգսեր կունենաք` շարունակում եմ մտքումս):

«Ու՞ժը, գիտե՞ս դա ոնց է», - սկսում է պատասխանը:

«Շատերն այսպիսի բան են ասում` «դե գնում ենք արվեստանոց ու նստում սպասում, թե այդ ե՞րբ է մուսան գալու: Իսկ ես հենց արվեստանոցը բացում եմ, տեսնում մուսան է արդեն ինձ սպասում: Արվեստանոցն էլ բացում եմ առավոտ շուտ ու փակում ուշ երեկոյան, երբ ցանկանամ: Չէ՞ որ ես ամենազբաղված, բայց ամենաազատ մարդն եմ», - ասում է ու մեզ ուղեկցում դեպի դուռը, որն այս անգամ էլ ներսից է «անկեղծանում»: 

«Ձեր գալով ուրախանում եմ, գնալով` ցնծում»:

Լրատվամիջոցների այցը Լոռու մարզ տեղի է ունեցել «Բացահայտիր երկիրդ» արշավի շրջանակում՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով Այսօր, 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին Այսօր, 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների Այսօր, 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան Այսօր, 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել Այսօր, 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան Այսօր, 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ Այսօր, 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք Այսօր, 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան Այսօր, 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան Այսօր, 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության Այսօր, 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները Այսօր, 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան Այսօր, 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության Այսօր, 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան Այսօր, 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ Այսօր, 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր Այսօր, 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան Այսօր, 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը Այսօր, 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Այսօր, 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան Այսօր, 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան Այսօր, 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այսօր, 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել Այսօր, 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը Այսօր, 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն Այսօր, 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց Այսօր, 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով Այսօր, 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան Այսօր, 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան Այսօր, 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը Այսօր, 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան Այսօր, 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Այսօր, 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ Այսօր, 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Այսօր, 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ Այսօր, 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան Այսօր, 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան Այսօր, 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր Այսօր, 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան Այսօր, 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ Այսօր, 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին Այսօր, 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան Այսօր, 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով Այսօր, 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Այսօր, 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին Այսօր, 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ Այսօր, 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ Այսօր, 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա Այսօր, 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին Այսօր, 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա Այսօր, 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել Այսօր, 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Այսօր, 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը Այսօր, 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը 14/01/2025 21:58 Անգիոգրաֆիա․ Ինչի՞ համար է արվում հետազոտությունը 14/01/2025 21:40 Գավառում ոսկերչական իրերի խանութից 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր են տարել 14/01/2025 21:20 Իշխանությունը երկու նոր զիջում արեց Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան 14/01/2025 21:00 Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» 14/01/2025 20:41 Որն է պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել 14/01/2025 20:17 Դրեսլերի համախտանիշ․ Ինչպես բուժել 14/01/2025 19:57 Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Արարատում մառախուղ է 14/01/2025 19:42 «Պետք չէ սխալ սպասումներ ձևավորել հանրության շրջանում․ անվտանգային երաշխիքների մասով դա որևէ բան չի տալիս»․ Միջազգայնագետը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 14/01/2025 19:21 Փաշինյանը հանձնարարել է բարելավել Հայաստանի դիրքը միջազգային կազմակերպությունների վարկանիշային աղյուսակներում 14/01/2025 19:13 «Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել էր 2 ամիս առաջ»․ ԱԳՆ խոսնակ 14/01/2025 19:08 Նիկոլ Փաշինյանը 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Ցականյանին ընդգրկել է սահմանազատման հանձնաժողովի կազմում 14/01/2025 18:39 Մոսկվայում հունվարի 17-ին կստորագրվի Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը՝ 20 տարի ժամկետով 14/01/2025 18:24 ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերությունը չպետք է անվտանգային սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 14/01/2025 18:15 Արարատի մարզի գյուղերում մեկ օր ջուր չի լինի 14/01/2025 18:02 ԱՄՆ-ի կողմից ինքնաթիռների տրամադրումն Ադրբեջանին խախտում է ամերիկյան օրենսդրությունը և Բաքվին հավելյալ ռազմական առավելության հնարավորություն է տալիս․ Հայ դատ 14/01/2025 17:45 Մեկնարկել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին խաղափուլը 14/01/2025 17:29 IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ (Տեսանյութ) 14/01/2025 17:11 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի ընդունմամբ Հայաստանը սկսելու է անպտուղ գործընթաց, որն ապագայում բախվելու է եվրոպական փակ դարպասներին․ Զաքարյան 14/01/2025 17:01 Մանկական տրավմատիզմ. զգոնության կոչ՝ ծնողներին 14/01/2025 16:42 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը 14/01/2025 16:41 Հաստատվել են միասնական քննությունների օրերը 14/01/2025 16:29 «Բարի և անփորձանք ծառայություն». Տավուշում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը 14/01/2025 16:14 Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ռուբիոյի թեկնածության օգտին 14/01/2025 15:51 Մի շարք ՀԿ-ներ պահանջում են ՀՀ կառավարությունից և վարչապետից չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից 14/01/2025 15:29 ՔԿ նախագահի տեղակալը կարևորել է ԱՄՆ դեսպանատան կողմից համակարգին ցուցաբերված աջակցությունը 14/01/2025 15:23 Հայաստանը շատ է կարևորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ 14/01/2025 15:09 Կենտրոնում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի անշարժ գույք և դրամական միջոց 14/01/2025 14:42 Հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որը շատ արդյունավետ կլիներ, Հայաստանի ինքնիշխան որոշումն էր. ՌԴ ԱԳ նախարար 14/01/2025 14:25 Լավրովը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բարդ է անվանել 14/01/2025 14:23 Ո՞նց կարող է Երևանում ավելի ցուրտ լինել, քան Արագած լեռան գագաթին. Գագիկ Սուրենյան 14/01/2025 14:20 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 14/01/2025 14:08 Արարատ Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա. Սերգեյ Լավրով 14/01/2025 13:52 Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությա՞նը, թե՞ ԵԱՏՄ-ին. Մարուքյան 14/01/2025 13:48 Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում 14/01/2025 13:47 Հանրային ակցիա կանցկացվի հայ գերիների ազատ արձակման պահանջով 14/01/2025 13:42 Որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պարտադիր պետք է տղամարդ լինի. որոշ դեպքերում կանայք աշխատասիրությամբ տղամարդկանցից առաջ են. Նախարար (Տեսանյութ) 14/01/2025 13:30 Երևանում 17-ամյա երիտասարդ է ձերբակալվել 14/01/2025 13:27 Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից. ՆԳՆ 14/01/2025 13:23 Արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակից անցել ենք 2-րդին. Գլենդելի քաղաքապետը հրդեհից մանրամասներ է ներկայացրել

Տվյալ բաժնի վերջին նյութերը