29/11/2017 18:09
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»՝ «Գրեմմի»-ի հավակնորդ
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը առաջադրվել է «Գրեմմի»-ի 2018 թվականի մրցանակաբաշխությանը: Ստեղծագործությունը միանգամից 2 անվանակարգերում է ներկայացվել՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական կայքից:
Կոմպոզիտորի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը նույնպես մրցանակաբաշխության մասնակիցներից է՝ «Լավագույն պրոդյուսեր՝ դասական ոճում» անվանակարգում:
Ի դեպ, այս տարվա «Գրեմմի»-ի հավակնորդներից են նաև Դմիտրի Խվորոստովսկին և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը՝ «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում:
«Գրեմմի» 60-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Նյու Յորքում՝ 2018 թվականի հունվարի 28-ին: