30/11/2017 12:04
7 ֆուտբոլիստի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կտրվի
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի մեջ ներառված էր 7 ֆուտբոլիստի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք տալու մասին հարցը:
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը տարկետում կտրվի Վարդան Գրիգորի Պողոսյանին, Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը տարկետում կտրվի հետևյալ ֆուտբոլիստներին` Մարտին Արմենակի Գևորկյանին, Սերոբ Դավիթի Գրիգորյանին, Արտյոմ Վրույրի Սիմոնյանին, Դավիթ Մհերի Մարտիրոսյանին, Միխաիլ Լևոնի Մարտիրոսյանին, Իվան Ռոմանի Մամախանովին։
Նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականի կազմում հանդես եկող հետևյալ ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման ժամկետը։