30/11/2017 09:22
Միհրան Պողոսյանը նոր հորիզոններ է նվաճում բիզնեսում՝ անազնիվ վարքով. ՀԺ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը նոր հորիզոններ է նվաճում։ «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ Պողոսյանի «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն ձեռք է բերել հայտնի «Մ.Մ.Մ.» ընկերությունը։
Ըստ թերթի՝ «Քեթրին գրուպ»-ն այդքան էլ ազնիվ չէ գտնվել. «Մ.Մ.Մ.»-ի արդեն նախկին սեփականատերերին կոշտ ձևով զրկել է ընկերության հետագա տնօրինման և կառավարման մասնակցելու գործառույթից։
«Բանն այն է, որ «Մ.Մ.Մ.»-ը ունեցել է գրավադրված գույք, իսկ ընկերությունը վաճառելուց հետո պայմանավորվածություն է եղել, որ նախկին սեփականատերերը որոշակի մասնակցություն են ունենալու ընկերության հետագա կառավարմանը, սակայն գործարքից հետո նրանք ձեռնունայն հեռացել են «Մ.Մ.Մ.»-ից», - հավելել է թերթը։