30/11/2017 09:34
Վարչապետի հրահանգով Վարդան Հարությունյանը կհանդիպի գործարարներին. «Հրապարակ»
Քանի որ Աղվերանում վարչապետ-գործարարներ հանդիպման ընթացքում գործարարների բարձրացրած հարցերի մեծ մասը վերաբերել է հարկային-մաքսային խնդիրներին, Կարեն Կարապետյանը հանձնարարել է` մի հանդիպում էլ Վարդան Հարությունյանն ունենա գործարարների հետ` «աղվերանական» ֆորմատով:
«Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ որոշվել է, որ այն կազմակերպվի դեկտեմբերի երկրորդ կեսին, խորհրդարանում բյուջեի հաստատումից հետո: Թերթի տեղեկություններով` բյուջեի քննարկումը խորհրդարանը կսկսի հաջորդ չորեքշաբթի, քվեարկությունը կլինի հինգշաբթի: Ի դեպ, բյուջեի առնչությամբ մեծ թվով առաջարկներ են արել անհատ պատգամավորները, խմբակցությունները՝ բյուջեի «լավաշը» (այդպես է կոչվում ամփոփաթերթիկը, որն անչափ երկար տետրի վրա է) ԱԺ-ն և խմբակցությունները կստանան այսօր, և կիմացվի, թե կառավարությունն առաջարկների որ մասն է ընդունել, որը` մերժել և ինչու: