30/11/2017 21:15
Ամերիկյան Vogue-ը պայմանագիր է կնքել ռոբոտի հետ
Ռոբոտ Էրիկան դարձել է առաջին անշունչ մոդելը, որի հետ ամերիկյան Vogue-ը պայմանագիր է կնքել: Արդեն դեկտեմբերյան համարի էջերին ընթերցողը կկարողանա տեսնել ֆոտոշարք, որն իր տեսակի մեջ յուրահատուկ կլինի նորաձևության աշխարհում: Ռոբոտ-աղջկա հետ կաշխատի նյույորքցի լուսանկարիչ Մարկ Փերքմեզյանը, ով իր միկրոբլոգում հայտնել է, որ նկարահանումները Ճապոնիայում կանցկացվեն, փոխանցում է Kommersant-ը:
Էրիկայի հեղինակը ճապոնացի ռոբոտատեխնիկ Հիրոսի Իսիգուրոն է:
Աղջիկը ստեղծվել է 2015 թվականին: