30/11/2017 13:28
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն դեկտեմբերի 6-ին` Վիեննայում
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ դեկտեմբերի 6-ին Վիեննայում Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ կքննարկի Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, տեղեկացնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:
«Դեկտեմբերի 6-ին Վիեննայում ես կհանդիպեմ ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահներին և իմ հայ գործընկերոջ` Էդվարդ Նալբանդյանի հետ: Կքննարկենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհները», - ասել է Էլմար Մամեդյարովը՝ լրագրողների հետ հանդիպմանը:
Նրա խոսքով` Մոսկվայում համանախագահների հետ անցկացվել էին արդյունավետ բանակցություններ:
«Հույս ունենք՝ դրանք շարունակել Վիեննայում», - ասել է Է. Մամեդյարովը: