30/11/2017 18:37
Վարչապետը «China Construction First Group»-ի տնօրենի հետ քննարկել է ճանապարհաշինական ծրագրերը Հայաստանում
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «China Construction First Group» կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Վէյ Յանին, տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ճանապարհաշինության և ենթակառուցվածքների բարելավման ոլորտներում ընթացքի մեջ գտնվող և նախատեսվող ներդրումային ծրագրերում չինական կորպորացիայի ներգրավման հնարավորությունները: