30/11/2017 20:43
Թայսոնը կարող է զբաղվել կինոարտադրությամբ
Ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը պատմել է, թե ինչով է մտադիր զբաղվել առաջիկայում, փոխանցում է Korrespondent.net-ը:
«Իմ կինն է մեզ մոտ ղեկավարը: Եվ նա է նպատակներ դնում բիզնեսում: Նա ասում է. «արի հիմա զբաղվենք կինոարտադրությամբ»:
Ամենայն հավանականությամբ, կսկսենք ֆիլմեր նկարահանել: Առաջիկայում լինելու եմ ֆիլմերի կինոպրոդյուսեր:
Բացի այդ, ինձ դուր է գալիս ձայնավորել մուլտֆիլմերը: Ավելի շատ աշխատանք եմ ակնկալում այդ ուղղությամբ», - ամերիկացու խոսքը մեջբերում է Р-Спорт-ը:
Թայսոնի կինն է Լակիա Սպայսերը: