30/11/2017 19:59
Ռուսական շաշկու Հայաստանի 2017 թ. չեմպիոն է հռչակվել Նշան Ալավերդյանը
Երևանի մարզատրամբանական խաղերի մարզադպրոցում անցկացվել է մեծահասակների ռուսական շաշկու 2017թ. Հայաստանի առաջնությունը:
Ստուգատեսին մասնակցել են 12 մարզիկներ, որոնից 10-ը ներակայացնում էին Երևանը և մեկական մասնակից՝ Գորիսից (Ներսես Գրիգորյան) ու Արմավիրից (Նվեր Ստեփանյան): Մասնակիցների թվում կային երկու սպորտի վարպետ, մեկ վարպետության թեկանծու և հինգ առաջին կարգային:
Թեև արդեն 13 տարի է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից շաշկու ՀՀ ֆեդերացիան ֆինանսական և այլ ոչ մի աջակցություն չի ստանում,սակայն կանոնավոր կերպով կազմակերպում ու բարձր մակարդակով անցկացնում է թե՛ պատանեկան և թե՛ մեծահասակների ՀՀ առաջնությունները:
Բոլոր 11 մրցակիցների նկատմամբ հաղթանակներ տոնեց և 22 միավորով 2017թ. ՀՀ չեմպիոն հռչակվեց սպորտի վապետ, ռուսական և բրազիլական շաշկու ՀՀ բազմակի չեմպիոն,աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակից Նշան Ալավերդյանը:
Նա, ի դեպ, վերջերս Երևանի քաղաքապետարանի կողմից հատուկ պատվոգրի է արժանացել շաշկու զարգացման և մասայականացման գործում ունեցած ավանդի համար:
Նշան Ալավերդյանը փորձառու մարզիչ է, երկու դպորցներում մարզաձևի գաղտնիքներն է ուսուցանում իր շուրջ 300 սաներին:
Արծաթե մեդալը բաժին հասավ 17 միավոր վաստակած սպորտի վարպետ Դավիթ Պողոսյանին: Մրցանակակիրների եռյակը 16 միավորով եզրափակել է շաշկու ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանը:
Առաջնության ամփոփիչ աղյուսակ.
1. Նշան Ալավերդյան,Երևան՝ 22միավոր
2. Դավիթ Պողոսյան, Երևան՝ 17միավոր
3. Ալբերտ Պողոսյան, Երևան՝ 16 միավոր
4. Էդգար Հայրապետյան, Երևան՝ 14 միավոր
5. Բորիս Հայրապետյան,Երևան՝ 13 միավոր
6. Գեորգի Աչոյան,Երևան՝ 12 միավոր
7. Նվեր Ստեփանյան,Արմավիր՝ 9 միավոր
8. Հայկ Հակոբյան,Երևան՝ 7 միավոր
9. Սամվել Բադիկյան, Երևան՝ 6 միավոր
10. Ֆելիքս Թոխյան,Երևան՝ 5 միավոր
11. Անդրե Սանթրոսյան,Երևան՝ 4 միավոր
12. Ներսես Գրիգորյան, Գորիս՝ 3 միավոր