30/11/2017 20:22
Հայկ Բաբայանը՝ աշխատանքների համակարգող, Լևոն Աթոյանը՝ խորհրդատու. Կինոթանգարանն իրականություն է դառնում
Շուրջ մեկ ամիս առաջ Aysor.am-ն ընթերցողին տեղեկացրել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի և «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության ղեկավար Հայկ Բաբայանի՝ Կինոթանգարան ստեղծելու գաղափարի մասին: Օրեր առաջ էլ՝ նոյեմբերի 27-ին կինեմատոգրաֆիստների միությունում ստեղծվեց հանձնաժողով, որը համակարգելու է ապագա կինոթանգարանի ստեղծման աշխատանքները:
Հարություն Խաչատրյանի առաջարկով՝ երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանը կհամակարգի հանձնաժողովի աշխատանքները, իսկ լեգենդար կինոօպերատոր Լևոն Աթոյանը, որպես գլխավոր խորհրդատու, կընդգրկվի հանձնաժողովի աշխատանքներում: