01/12/2017 15:58
Կհրապարակվի նախագահի հրամանագիրը` կիմանաք. Արտակ Զաքարյանը՝ Հայկազ Բաղմանյանին պաշտոնից ազատելու լուրերի մասին
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը դեռևս չի շտապում հերքել կամ հաստատել ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանին պաշտոններից ազատելու մասին լուրերը:
«Կհրապարակվի նախագահի հրամանագիրը` կիմանաք», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխնախարարը:
Դիտարկմանը, թե արդյոք դա նշանակում է, որ որոշում այս պահին արդեն կա, Զաքարյանը հորդորեց սպասել:
Լրատվամիջոցներում տարածված լուրերի համաձայն ՝ ՊՆ-ն որոշում է կայացրել զբաղեցրած պաշտոնից ազատել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին: