01/12/2017 17:14
Sport.es. Բարսելոնան Կոուտինյոյի համար պատրաստ է 150 մլն եվրո վճարել
«Բարսելոնը» կվերսկսի աշխատանքը «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերի շուրջ հունվարին, փոխանցում է Sports.ru-ն:
Կատալոնական ակումբը մտադիր է նախ 130 մլն եվրո առաջարկել բրազիլացի կիսապաշտպանի համար, բայց կապտանռնագույնների ղեկավարությունը հաշվի է առնում այն, որ գումարը կարող է հասնել մինչև 150 մլն եվրոյի:
Sport.es-ի տեղեկություններով, այդ առաջարկը պետք է գոհացնի մերսիսայդցիներին:
Այդուհանդերձ, հաղորդվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի համաձայնեցումը խնդիր չի լինի: Սպասվում է, որ Կոուտինյոյի աշխատավարձը «Բարսելոնայում» տարեկան 14 մլն եվրո կկազմի:
Այդուհանդերձ, այս տրանսֆերն իրականացնելու համար «Բարսելոնը» պետք է նախնական թեթևացնի իր աշխատավարձային ծանրաբեռնվածությունը: Դրա համար ակումբը նախևառաջ մտադիր է բաժանվել կիսապաշտպան Արդա Թուրանի հետ, որը չի մտնում գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի ծրագրերի մեջ: Թուրք ֆուտբոլիստը «Բարսայում» տարեկան 8,5 մլն եվրո է վաստակում:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Կոուտինյոն համաձայնության է եկել «Լիվերպուլի» հետ, որ մերսիսայդցիներն իրեն բաց թողնեն «Բարսելոն»: