01/12/2017 09:28
Սեյրան Օհանյանն անտրամադիր է. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ Սփյուռքահայ բարերար Վահագն Հովնանյանի դուստրը՝ «Հովնանյան ինտերնեյշնլի» տնօրեն Նինա Հովնանյանը, ամերիկյան երախտագիտության տոնի կապակցությամբ իր հարկի տակ՝ Վահագնի թաղամասում, տոնական սեղան է գցել՝ ամերիկյան ավանդական հնդկահավի հյուրասիրություն, որին ներկա են գտնվել իր և ամուսնու՝ Ամարասի Արթուրի ընկերները։
«Ներկա է եղել նաև Սեյրան Օհանյանը՝ կնոջ հետ։ Մասնակիցները նկատել են, որ պաշտպանության նախկին նախարարը բավականին պասիվ ու անտրամադիր է՝ գրեթե չի շփվում ներկաների հետ», - հավելել է թերթը։