01/12/2017 14:14
Արդյունավետ գործող ՏԻՄ-երը ժողովրդավարական համակարգի կարևորագույն բաղադրամասերից են. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված տեղական ինքնակառավարման մարմինների՝ Սահմանադրությամբ նախատեսված բարեփոխումների իրականացման հետ կապված հարցերին:
Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ արդյունավետորեն գործող տեղական ինքնակառավարման մարմինները ժողովրդավարական համակարգի կարևորագույն բաղադրամասերից են, ինչը պահանջում է պատասխանատվության բարձր մակարդակ և համակարգված աշխատանքների կատարում այդ ինստիտուտի կայացման ու զարգացման ուղղությամբ: