01/12/2017 17:03
ՌԴ ԱԳՆ. Ուկրաինան չի կարողանում կատարել ՍԾՏՀ ԽՎ-ի նախագահի պարտականությունները
Ուկրաինան չի կարողանում կատարել Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նախագահի պարտականությունները (ՍԾՏՀ ԽՎ), հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից:
«Ակնհայտ է դառնում, որ Ուկրաինան չի կարողանում կատարել ՍԾՏՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի պարտականությունները. խախտվում են բազմակողմանի կազմակերպությունների նորմերն ու սկզբունքները, չի ապահովվում մասնակիցների լիակատար ձևաչափով մասնակցությունը միջոցառումներին, խախտվում են նաև պառլամենտալիզմի բազային սկզբունքները», - ընդգծել են գերատեսչությունում:
Նախարարությունը հիշեցրել է, որ Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակությունը չի հրավիրվել Կիևում ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր ասամբլեայի նիստին:
«Ինչ վերաբերում է ուկրաինական փոփոխություններին, դրանք վերջին պահին են ներկայացվել նախապես համաձայնեցված նախագծի հայտարարության մեջ և ակնհայտորեն սադրիչ բնույթ են կրում», - նշել են ԱԳՆ-ում:
Հիշեցնենք, որ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ վեհաժողովի ժամանակ աննախադեպ երևույթի ականատես է դարձել: