01/12/2017 11:05
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,28 տոկոսով՝ հասնելով 57,56 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարի ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,34 տոկոսով՝ հասնելով 68.84 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: