01/12/2017 10:50
Մասկերանո. Կարծում եմ, որ իմ ժամանակը «Բարսելոնում» մոտենում է ավարտին
«Բարսելոնի» պաշտպան Խավիեր Մասկերանոն խոսել է ապագա ծրագրերի մասին, հայտնում է Championat.com-ը:
«Կարծում եմ, որ իմ ժամանակը «Բարսելոնում» մոտենում է ավարտին: Հասկանալի է, որ այսքան երկար ժամանակից հետո ես ակումբին քիչ բան կարող եմ տալ: Դժվար չէ սրա մասին խոսելը, քանի որ այստեղ կարիերայիս ամենալավ տարիներն եմ անցկացրել: Երբեք չեմ կարող մոռանալ այն:
Ես այն մարդկանցից եմ, որ գիտեն՝ մի օր պետք է կանգ առնել: Կցանկանամ կարիերաս ավարտել «Բարսելոնում», սակայն դա ինձնից կախված չէ», - արգենտինացու խոսքերը մեջբերում է «Football Espana»-ն:
33-ամյա արգենտինացին կատալոնական ակումբում հանդես է գալիս 2010 թվականից: