Վանաձոր. 7-ից ավելի հրաշալիքների ու յուրօրինակ տեղանունների քաղաքը

01/12/2017 17:06

Վանաձոր. 7-ից ավելի հրաշալիքների ու յուրօրինակ տեղանունների քաղաքը


«Վանաձորն Արեգակնային համակարգում հայտնի է իր 7 հրաշալիքներով», - ասում է վանաձորցի դրամատուրգ, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանն ու ավելացնում` պայմանականորեն.

«Քանի որ մեր Վանաձորում կան 8-րդ, 9-րդ, 10-րդ ու էլի բազմաթիվ հրաշալիքներ»:


Սամվել Խալաթյան

Լոռվա բնությունն ի սկզբանե առանձնացնելով, դրամատուրգը հրաշալիքների թվում ներկայացնում է Վանաձորի (հին անվանումներով` Ղարաքիլիսա, Կիրովական-հեղ.)` 100 և ավելի տարվա պատմություն ունեցող «մարդաշեն» կառույցները:

Փալանդուզանց տուն կամ ԶԱԳՍ-ի շենք 

«Եթե գանք քաղաքի Արևելքից, ապա առաջին հրաշալիքը Փալանդուզանց տունն է, հետագայում այն դարձել է ԶԱԳՍ-ի շենք», - ասում է Սամվել Խալաթյանը:



Նրա խոսքով` Փալանդուզանք ավանակների փալան` թամբ կարողներ էին: Հետագայում նրանք շենքը նվիրում են բոլշևիկներին ու այն ծառայում է որպես Քաղաքացիական ակտերի կացության գրանցման վարչություն (ЗАГС-ռուս.):

Այսօր, սակայն, շենքն անբարեկարգ ու լքված վիճակում է: Վանաձորի ՔԱԿԳՎ տեղափոխումից հետո այն չի հսկվում: Ներսում կարելի է գտնել նույնիսկ որոշ փաստաթղթեր ու դեն նետված հարսանեկան լուսանկարներ:



Օսեփանց կամուրջ

«Փալանդուզանց տան հարևանությամբ է Օսեփանց կամուրջը», - շարունակում է Սամվել Խալաթյանն ու ընդգծում. 
«Խորհրդային տարիներին այն հայտնի էր նրանով, որ հենց այդ կամրջով է Ղարաքիլիսա մտել այսօր արդեն չակերտավոր` «ազատարար» Կարմիր բանակը»: 

Թայիրովի դաչա (дача, ռուս.` ամառանոց՝)

Թայիրովի ամառանոցը կառուցվել է մոտավորապես 1895 թվականին` հայազգի մեծահարուստ Թայիրովների կողմից (նրանց ինքնության վերաբերյալ կարծիքները տարբեր են: Ըստ որոշ տեղեկությունների՝ ամառանոցը կառուցել է գինեգործ Վասիլ Թայիրովը, ըստ այլ տեղեկության` մեծահարուստ Ալեքսանդր Թաիրյանը` թոքախտավոր դստեր համար՝ հեղ.):

«Խորհրդային տարիներին ամառանոցը դարձավ «Հայաստան» առողջարանի մասնաշենք, իսկ հիմա այստեղ եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանն է», - պատմում է Սամվել Խալաթյանն ու ավելացնում.

«Հետաքրքրիր է, որ ամառանոցին կից կառույցներից մեկը դեռևս Ղարաքիլիսայի ճակատամարտի ժամանակ (1918թ.) եղել է հոսպիտալ: Այն որպես հոսպիտալ ծառայեց նաև Հայրենական մեծ պատերազմի ժամանակ»:

Դպրոցի փողոց

«Աշխարհում միակ փողոցը, որը պաշտոնապես կոչվում է «Դպրոցի փողոց»` Վանաձորում է», - ասում է Սամվել Խալաթյանն ու բացատրում. «Երբ Ղարաքիլիսայի դպրոցը հրդեհվում է, տեղացիները դիմում են մածահարուստ Աբովյաններին և նրանք կառուցում են դպրոց ու նվիրում քաղաքին: Դպրոցի անունով էլ անվանում են փողոցը»:

Աբովյանների շենք

Վանաձորյան հաջորդ հրաշալիքը, Սամվել Խալթյանի խոսքով, մեծահարուստ Աբովյանների շենքն է:

«Ժամանակին բոլշևիկներն այն վերցրեցին ու դարձրին անասնաբուժական դեղատուն, հետո` սուր վարակիչ հիվանդությունների դիսպանսեր, պոլիկլինիկա, ավելի ուշ` շենքը դարձավ գեղագիտական դաստիարակության կենտրոն: Կառույցը ոճով նման է Փալանդուզանց տանը», - ասում է դրամատուրգը:

Նրա խոսքով` ժամանակին շենքում է սկսել աշխատել Ղարաքիլիսայի առաջին ռենտգենոլոգ Կոնստանտին Աբովյանը.

«Նա հենց Աբովյանների տոհմից էր ու երբ КГБ-ն (Պետական անվտանգության կոմիտե, ԽՍՀՄ՝ հեղ.) իմացավ, որ ռենտգեն անելով հնարավոր է, օրինակ, տեսնել մարդու ոսկորը, որոշեցին, որ նա եկել է այդ շենք, որ իր սարքի միջոցով գտնի Աբովյանների թաքցրած ոսկիները: Արդյունքում նրան քշեցին Սիբիր», - հիշում է Սամվել Խալաթյանը:

Հայական Սուրբ Աստվածածին և ռուսական եկեղեցիները

Վանաձորյան ուշագրավ հաջորդ կառույցը հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին է.
«Այն կառուցվել է 1831թ.-ին` Թայիրովի կողմից (հարյուրապետ Փիրուման Յուզբաշ Թայիրովի-հեղ.): Դրա տեղում նախկինում էլ եղել է եկեղեցի, որն ավերվել է 1826թ. երկրաշարժից: Դրա քարերն օգտագործվել են Սուրբ Աստվածածինը կառուցելիս», - պատմում է Սամվել Խալաթյանը:

Ինչ վերաբերում է ռուսական եկեղեցուն, ապա այն հիշատակվում է Խաչատուր Աբովյանի կողմից, որպես Ղարաքիլիսայում նկատելի կառույց.
«Ռուսական եկեղեցու հետ կապված մի պատմություն կա: Խորհրդային տարիներին կարգադրեցին ինչ-որ բան անել, որպեսզի այդ եկեղեցին հանկարծ ուղղափառների համար սրբատեղի չդառնա: Քաղկոմի առաջին քարտուղար Հայկ Օհանյանն, ով հիմա էլ ապրում է և Վանաձորի պատվավոր քաղաքացի է, որոշեց, որ այդ եկեղեցին պետք է դարձնել հայ և ռուս ժողովուրդների պատմության թանգարան: Ինձ հանձնարարվեց գտնել ու ներսում դնել գեներալ Պասկևիչի դրոշը, որի վրա խաչ կար: Արդյունքում ուղափառները խորհրդային տարիներին գալիս էին, Պասկևիչի դրոշի խաչի առաջ մոմ վառում ու երբ Մոսկվայից ասում էին` այս ի՞նչ է, ասում էինք` մարդիկ Պասկևիչի դրոշի առաջ են մոմ վառում: Այդպես գաղտնի իրականցրեցինք ուղափառների եկեղեցի այցելելու, մոմ վառելու ցանկությունը», - պատմում է Ս. Խալաթյանը:

Վանաձորում առանձնահատուկ ուշադրության են արժանի նաև քաղաքի թաղամասերն ու դրանց անվանումները:

Սամվել Խալաթյանի խոսքով` նույնիսկ Ցարական Ռուսաստանի տարիներին Ղարաքիլիսան մի անգամ համարվել է քաղաք, բայց հիմնականում քաղաքի կագավիճակ ստացել է 1930-ական թվականներին ու հետագայում անվանափոխվել Կիրովական: Վանաձորում թաղամասերը տասնյակից ավելի են:

Դիմաց

«Դիմաց թաղամասի տեղում նախկինում եղել են վարելահողեր և մարդիկ, երբ ցանկացել են դրանց ուղղությունը ցույց տալ, ասել են` «դիմացի վարելահողերը»:

Այդ վարելահողերի տեղում թաղամասի կառուցումից հետո, սակայն, անվանումն այդպես էլ մնաց` Դիմաց», - բացատրում է Սամվել Խալաթյանը:

Բոշի թաղ

Դիմացի մոտ է գտնվում «Բոշի թաղ» կոչվող թաղամասը:

«Այն այդպես էր անվանվել, որովհետև Թագավորանիստ կոչվող բլրի լանջին հայ բոշաները գալիս վրաններ էին խփում և մանր մունր բաներ վաճառում: Հետագայում նրանցից շատերը մնացին ու թաղամասն այդպես էլ անվանվեց»:

Թագավորանիստ

Թագավորանիստ բլուրն անվանվել է ի պատիվ Աշոտ Ողորմած թագավորի և Խոսրովանույշ թագուհու:

«Երբ Աշոտ Ողորմած թագավորի ու Խոսրովանույշ թագուհու կողմից կառուցվում էր Սանահինն ու Հաղպատը, նրանք Անիից գալիս էին, որ հտևեն աշխատանքներին ու ճանապարհին գիշերելու համար վրան էին խփում հենց այդ բլրի վրա», - պատմում է Ս. Խալաթյանն ու ավելացնում, որ մոտակայքում են նաև Ուսանողական թաղամասն ու Բազում թաղամասը:

Լագեր

Դիմաց թաղամասից աջ կողմի վրա է «Լագեր» (Лагерь ռուս.- ճամբար) թաղամասը:

«Քանի որ հետագայում այդտեղ է գտնվել առողջարանը` «санаторий»-ը, դրա հետ են կապում թաղամասի անվանումը: Իրականում, սակայն, Լագերի տեղում զինվորները գալիս էին զորավարժությունների ու ճամբար` «лагерь» էին խփում: Հետագայում, որ առողջարանն էլ այդտեղ կառուցվեց, միացավ իրար` դարձավ «Լագեր-Սանատորյա» թաղամաս»:

Ջունգլիներ

Վանաձորյան թաղամասերից ամենաուշագրավ անվանում ունեցողներից է:

«Թաղամասն այդպես է անվանվել, քանի որ այնտեղ ընդերքից ջուր էր ցայտում: Նույնիսկ, երբ շենքերն արդեն կառուցել էին տիղմոտ, ճահճուտ տեղ էր ու մարդիկ արդեն բնակարան էին ստացել, բայց իրենց տներին հասնելու համար քարից քար թռչելով, մի կերպ գնում էին: Նաև հեռու էր քաղաքի կենտրոնից, այդպես էլ անունը մնաց «ջունգլիներ»»:

Բանգլադեշ ու Կոնգո

Երկու թաղամասերի կառուցման ժամանակը համընկել է Բանգլադեշում և Կոնգոյում տեղի ունեցած իրադարձությունների հետ:

Ցալկուտ

Վանաձորի «Հին ժամի» թաղամասն է, որտեղ գտնվում է նաև քաղաքի կայարանը:

Քիմշեն թաղամասը

Թաղամասը կառուցվել է Վանաձորի Քիմգործարանին կից:

«Քիմշենում կա էլի մի փոքր թաղամաս, որը կոչվում էր Էվակոբազա (эвакуационная база): Այն կառուցվել էր հիմնականում հայրենադարձների համար ու կարծես փոքրիկ Հայաստան լիներ, որովհետև այնտեց ամեն բարբառ կարելի էր հանդիպել», - հիշում է Սամվել Խալաթյանը:

Ղշլաղ-ը կամ Ժդանով գյուղը, որն այսօր կոչվում է Տավրոս թաղամաս, Վանաձորին է միացել ավելի ուշ:

Նոր թաղամասեր են Տարոն-ները, որոնք կառուցվել են 1988թ. երկրաշարժից հետո: 

Սամվել Խալաթյանի խոսքով` Վանաձորում կարելի է հանդիպել նաև հետաքրքիր այլ շենքերի ու տեղանունների, օրինակ` Չինական գրախանութը:

«Այն գտնվում էր բնակելի շենքի առաջին հարկում և դրանում չինարեն որևէ գիրք չկար: Պարզապես գրախանութն այսպես է անվանվել, քանի որ Մետաքսաթելի գործարանի կառուցման ընթացքում Վանաձոր էին հրավիրվել չինացի մասնագետներ, ում բնակարաններ էին տվել հենց այդ գրախանութի շենքում: Մինչև հիմա էլ, եթե նստեք տաքսի ու ասեք` «գնանք չինական գրախանութ», - հենց այդ շենքի մոտ կիջեցնեն ձեզ»:

Բացի այդ Վանաձորում հետաքրքիր տեղանուն է նաև Տաքսիներ-ը:
«Դա այն տեղն էր, ուր կանգնում էին «Պոբեդա» մակնիշի առաջին մեքենաները, որոնք սկսեցին աշխատել որպես տաքսի», - ամփոփում է Սամվել Խալաթյանը:

Լրատվամիջոցների այցը Լոռու մարզ տեղի է ունեցել «Բացահայտիր երկիրդ» արշավի շրջանակում՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց Այսօր, 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ Այսօր, 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար Այսօր, 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան Այսօր, 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան Այսօր, 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան Այսօր, 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք Այսօր, 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր Այսօր, 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին Այսօր, 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր Այսօր, 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով Այսօր, 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին Այսօր, 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների Այսօր, 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան Այսօր, 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել Այսօր, 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան Այսօր, 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ Այսօր, 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք Այսօր, 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան Այսօր, 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան Այսօր, 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության Այսօր, 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները Այսօր, 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան Այսօր, 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության Այսօր, 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան Այսօր, 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ Այսօր, 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր Այսօր, 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան Այսօր, 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը Այսօր, 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Այսօր, 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան Այսօր, 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան Այսօր, 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այսօր, 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել Այսօր, 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը Այսօր, 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն Այսօր, 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց Այսօր, 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով Այսօր, 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան Այսօր, 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան Այսօր, 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը Այսօր, 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան Այսօր, 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Այսօր, 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ Այսօր, 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Այսօր, 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ Այսօր, 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան Այսօր, 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան Այսօր, 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր Այսօր, 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան Այսօր, 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ Այսօր, 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին Այսօր, 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան Այսօր, 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով Այսօր, 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Այսօր, 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին Այսօր, 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ Այսօր, 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ Այսօր, 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա Այսօր, 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին Այսօր, 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա Այսօր, 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել Այսօր, 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Այսօր, 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը Այսօր, 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը 14/01/2025 21:58 Անգիոգրաֆիա․ Ինչի՞ համար է արվում հետազոտությունը 14/01/2025 21:40 Գավառում ոսկերչական իրերի խանութից 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր են տարել 14/01/2025 21:20 Իշխանությունը երկու նոր զիջում արեց Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան 14/01/2025 21:00 Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» 14/01/2025 20:41 Որն է պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել 14/01/2025 20:17 Դրեսլերի համախտանիշ․ Ինչպես բուժել 14/01/2025 19:57 Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Արարատում մառախուղ է 14/01/2025 19:42 «Պետք չէ սխալ սպասումներ ձևավորել հանրության շրջանում․ անվտանգային երաշխիքների մասով դա որևէ բան չի տալիս»․ Միջազգայնագետը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 14/01/2025 19:21 Փաշինյանը հանձնարարել է բարելավել Հայաստանի դիրքը միջազգային կազմակերպությունների վարկանիշային աղյուսակներում 14/01/2025 19:13 «Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել էր 2 ամիս առաջ»․ ԱԳՆ խոսնակ 14/01/2025 19:08 Նիկոլ Փաշինյանը 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Ցականյանին ընդգրկել է սահմանազատման հանձնաժողովի կազմում 14/01/2025 18:39 Մոսկվայում հունվարի 17-ին կստորագրվի Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը՝ 20 տարի ժամկետով 14/01/2025 18:24 ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերությունը չպետք է անվտանգային սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 14/01/2025 18:15 Արարատի մարզի գյուղերում մեկ օր ջուր չի լինի 14/01/2025 18:02 ԱՄՆ-ի կողմից ինքնաթիռների տրամադրումն Ադրբեջանին խախտում է ամերիկյան օրենսդրությունը և Բաքվին հավելյալ ռազմական առավելության հնարավորություն է տալիս․ Հայ դատ 14/01/2025 17:45 Մեկնարկել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին խաղափուլը 14/01/2025 17:29 IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ (Տեսանյութ) 14/01/2025 17:11 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի ընդունմամբ Հայաստանը սկսելու է անպտուղ գործընթաց, որն ապագայում բախվելու է եվրոպական փակ դարպասներին․ Զաքարյան 14/01/2025 17:01 Մանկական տրավմատիզմ. զգոնության կոչ՝ ծնողներին 14/01/2025 16:42 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը 14/01/2025 16:41 Հաստատվել են միասնական քննությունների օրերը 14/01/2025 16:29 «Բարի և անփորձանք ծառայություն». Տավուշում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը 14/01/2025 16:14 Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ռուբիոյի թեկնածության օգտին 14/01/2025 15:51 Մի շարք ՀԿ-ներ պահանջում են ՀՀ կառավարությունից և վարչապետից չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից 14/01/2025 15:29 ՔԿ նախագահի տեղակալը կարևորել է ԱՄՆ դեսպանատան կողմից համակարգին ցուցաբերված աջակցությունը 14/01/2025 15:23 Հայաստանը շատ է կարևորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ 14/01/2025 15:09 Կենտրոնում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի անշարժ գույք և դրամական միջոց 14/01/2025 14:42 Հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որը շատ արդյունավետ կլիներ, Հայաստանի ինքնիշխան որոշումն էր. ՌԴ ԱԳ նախարար 14/01/2025 14:25 Լավրովը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բարդ է անվանել

Տվյալ բաժնի վերջին նյութերը