02/12/2017 09:45
ՊՆ-ում սպասում են Սերժ Սարգսյանի հրամանագրին՝ Բաղամյանին և Գալստյանին պաշտոններից ազատելու համար. ՀԺ
Մամուլում համառ լուրեր են շրջանառվում, որ պաշտպանության նախարարությունում որոշում են կայացրել զբաղեցրած պաշտոններից ազատել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներ Հայկազ Բաղմանյանին և Ստեփան Գալստյանին. գրել է «Հայկական ժամանակ»-ը։
«Կհրապարակվի նախագահի հրամանագիրը, կիմանանք», - թերթի փոխանցմամբ՝ այս լուրերի իսկության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ասել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը։
«Զաքարյանը հրաժարվել է այլ հարցերի պատասխանել։ Փոխնախարարի պատասխանը հուշում է, որ վերը նշված անձանց պաշտոնանկության մասին հայտարարելու համար ՊՆ-ում ընդամենը սպասում են Սերժ Սարգսյանի հրամանագրին», - հավելել է թերթը։