02/12/2017 14:01
«Բարսելոնն» աշխատում է Գրեմիոյի կիսապաշտպանի տրանսֆերի ուղղությամբ՝ նվիրելով նրան խաղաշապիկ
«Բարսելոնը» բանակցում է «Գրեմիոյի» հետ կիսապաշտպան Արտուր դե Օլիվեյրա Մելոյի տրանսֆերի վերաբերյալ, փոխանցում է Championat.com-ը:
Կատալոնական ակումբի ներկայացուցիչները հանդիպել են 21-ամյա ֆուտբոլիստի գործակալ Խորխե Մաչադոյի հետ, իսկ բրազիլացուն հանձնել ակումբի խաղաշապիկ որպես նվեր: Արտուրին այդ նվերը շատ է դուր եկել,- հաղորդում է Globo Esporte-ն:
Պարբերականի տվյալով՝ կիսապաշտպանի հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո: Բրազիլիայի առաջնությունում անցկացրած 27 խաղում նա դարձել է մեկ գոլի հեղինակ: