02/12/2017 09:57
ՌԴ-ում հակահայկական հաղորդումների պատվիրատուները ՀՀ իշխանությունից են. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրել է. «Ռուսաստանի բարձրագույն իշխանությունը Հայաստանի գործընկերներին է փոխանցել, որ վերջին օրերին ռուսական լրատվամիջոցներով հեռարձակված հակահայկական քարոզչություն պարունակող հաղորդումները որևէ կապ չունեն ՌԴ իշխանության հետ, չեն արտահայտում ՌԴ իշխանության դիրքորոշումը։ Ավելին՝ Մոսկվայից հասկացրել են, որ հաղորդումների պատվիրատուներին պետք է փնտրել ՀՀ իշխանության ներսում»։
Թերթը հիշեցրել է, որ ՆՏՎ հեռուստաընկերությունը 2000 թվականից «Գազպրոմ» ընկերության սեփականությունն է, իսկ «Գազպրոմի» հետ հայ իշխանավորներից ամենասերտ կապերն ունի վարչապետը Կարեն Կարապետյանը: