02/12/2017 10:17
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան չեղարկվել է. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախօրեին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի Հայաստան կատարելիք այցը ոչ թե հետաձգվել է, այլ չեղարկվել։
«Վարչապետ Կարեն Կարապետյանը մոտ մեկ շաբաթ անընդմեջ փորձել է իր վրացի գործընկերոջը հրավիրել Երևան, սակայն որևէ օրակարգ չի առաջարկել։ Նախօրեին՝ նոյեմբերի 30-ին Կվիրակաշվիլին համաձայնել է այց կատարել Հայաստան, սակայն ամեն ինչ խափանվել է, երբ պարզվել է, որ դեկտեմբերին վերջին Վրաստան աշխատանքային այց է կատարելու նախագահ Սերժ Սարգսյանը», -գրել է թերթը։